Պիստակով Պանա կոտա
Պանա կոտա դեսերտի մասին, վստահ ենք, լսել եք կամ գոնե մեկ անգամ տեսել եք, թե ինչպես են պատրաստում։ Հիշեցի՞ք՝ որքան ախորժելի ու համեղ տեսք ուներ։
Դե՜, արի միասին պատրաստենք պանա կոտա՝ շատ հեշտ ու արագ բաղադրատոմսով, բայց ոչ թե սովորական, այլ պիստակով պանա կոտա։ Դասական տարբերակից մի փոքր էլ շեղվելով՝ մենք այն կպատրաստենք կաթով՝ առանց որևէ սերուցքային կրեմի։
Պատրաստման եղանակը
- Քայլ 1: Տաքացրեք կաթը գազօջախին, բայց չթողնեք, որ այն եռա։ Կաթը հարկավոր է ժելատինը լուծելու համար։ Չափեք կաթը փոքր սուրճի բակաժով և ավելացրեք ժելատինին։
- Քայլ 2: Մնացած կաթը հարեք կոկոսի շաքարի հետ։ Այնուհետև ավելացրեք պիստակի կարագն ու վանիլը։ Հարեք մինչև միասեռ զանգված ստանալը։ Ավելացրեք ժելատինը, որ ավելի վաղ խառնել էիք խաթով։
- Քայլ 3: Լցրեք պանա կոտան ձեր նախընտրած բաժակի կամ տարայի մեջ։
- Քայլ 4: Պանա կոտան մի քանի ժամ թողեք սառնարանում՝ մինչև պնդանալը։ Կարելի է անգամ մեկ օր առաջ պատրաստել պանա կոտան և ամբողջ գիշեր թողնել սառնարանում։ Պանա կոտան գեղեցիկ զարդարելու բազմաթիվ տարբերակներ կան, բայց այս անգամ մենք աղանդերի վրա կցանենք մատչայի փոշի և պիստակի քերուկ։
- Քայլ 5: Վայելե՛ք պիստակով Պանա կոտան։
Դե, ինչպես տեսնում եք՝ Պանա կոտան պատրաստելը, իրոք, բավականին հեշտ է։
Պանա կոտան նուրբ և էլեգանտ իտալական աղանդեր է։ Նուրբ համն ու թեթևությունն այն իդեալական են դարձնում ցանկացած առիթի համար։ Առաջին հայացքից պանա կոտա պատրաստելը բավականին բարդ է թվում, բայց իրականում շա՜տ հեշտ է։ Այն և՛ առօրյա, թեթև աղանդեր է տանը պատրաստելու համար, և՛ մատուցվում է բարձրակարգ ռեստորաններում։
Պանա կոտան կարող է լինել դասական վանիլային, շոկոլադե, սուրճով, հատապտուղներով կամ կարամելի համով։ Եթե պիստակի սիրահար չեք, ինչպես առաջարկել ենք մեր բաղադրատոմսում, այն կարող եք փոխարինել ձեր նախընտրած համով, բայց անպայման ավելացնելով մի փոքր կարագ։