01 | Երեմյան Փրոջեքթս

Երեմյան Փրոջեքթս

«Երեմյան Փրոջեքթս»-ը Հայաստանում ռեստորանային բիզնես ոլորտի առաջատար ընկերություններից է, որն իր գործունեության շուրջ 17 տարիների ընթացքում ստեղծել և իրականացրել է համարձակ, յուրօրինակ և կոնցեպտուալ տասնյակից ավելի նախագծեր՝ մեծ ներդրում ունենալով Հայաստանում ռեստորանային ոլորտի զարգացման գործում:

Ռեստորանային ոլորտը, սակայն, միակը չէ, որ «Երեմյան Փրոջեքթս»-ի աշխատանքի շնորհիվ զարգացման նոր ճանապարհ ընտրեց։ Ընկերությունը դեռ 2019թ․-ից Վայոց ձորի իր ֆերմայում բուծում էր Եվրոպայից ներկրված մաքրացեղ կովեր։

02 | Երեմյան Փրոդաքթս

Երեմյան Փրոդաքթս

Հավատարիմ մնալով ընկերության ռեստորաններում հյուրերին միայն բարձրորակ ու ապահով սնունդով սպասարկելու իր սկզբունքին՝ «Երեմյան Փրոջեքթս»-ը 2020թ․-ից իր ֆերմայում սկսեց «Սերմից՝ սեղան» հայեցակարգով անարատ կաթնամթերք արտադրել։

Կաթնամթերքը սկզբնական շրջանում միայն ընկերության ռեստորաններում էր օգտագործվում, սակայն օր օրի մենք զգում էինք հյուրերի մեծացող սերն ու դրական արձագանքները մեր կանթնամթերքի մասին։

Ընկերությունը որոշեց սկսել կաթնամթերքի մեծ արտադրություն ու հասանելի դարձնել այն վաճառքի համար։

03 | Մեր արտադրանքը

Մեր արտադրանքը

Մենք այն քչերից էինք Հայաստանում, որ կաթնամթերքի բացառիկ որակին և անարատությանը հատուկ ուշադրություն դարձնելուց բացի, մտածեցինք շրջակա միջավայրի ու բնության մասին՝ մեր կաթնամթերքը վաճառելով ապակյա տարաներով։ Մեր հավատարիմ սպառողները գիտեն, որ կարող են հավաքել ապակյա տարաներն ու վերադարձնել մեզ՝ նպաստելով դրանց բազմակի օգտագործմանը։

04 | Մեր հայեցակարգը

Մեր հայեցակարգը

«Սերմից՝ սեղան» հայեցակարգով մենք կազմակերպում և վերահսկում ենք կաթնամթերքի արտադրության բոլոր փուլերը՝ ստեղծելով ամբողջական փակ շղթա և բացառելով մարդկային միջամտությունը։ Էկոլոգիապես մաքուր ու անվտանգ տարաներում, սննդարար, սեփական ֆերմայի մեկ աղբյուրի կաթից ստացվող մեր կաթնամթերքը մեծ պատասխանատվությամբ վերահսկվող ճանապարհն անցնելուց հետո հասնում է խանութներ, իսկ հետո՝ հայտնվում ձեր սեղաններին։

Եվ այսպես, «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը, 2020թ․ ապրիլին ներկայացնելով «Երեմյան Փրոդաքթս» ապրանքանիշը, հայաստանյան շուկա բերեց կաթնամթերքի արտադրության բացառիկ ու նոր որակ։

Վերաբրենդավորում

Մինչև 2023 2023 թվականից

Մենք մշտապես հետևում ենք ոչ միայն հայաստանյան, այլև միջազգային շուկայում տեղի ունեցող փոփոխություններին, ուսումնասիրում ենք մեր սպառողների կարիքներն ու ցանկությունները։ Եվ հենց այդ ամենի արդյունքնում 2023թ․-ին վերաբրենդավորված նոր փաթեթավորմամբ ներկայացանք մեր սպառողներին։
Վերաբրենդավորման նպատակն առաջին հերթին մարդկանց տարաների փաթեթավորման միջոցով հնարավորինս շատ ու ամբողջական տեղեկատվություն փոխանցելն էր՝ հնարավորություն տալով նրանց ճիշտ ընտրություն կատարել։

Նոր փաթեթավորումը մինիմալիստական ոճի է, և բրենդի նոր կոնցեպտով շեշտը դրել ենք ոչ թե գեղեցիկ գույների, նկարազարդումների, այլ հենց ամբողջական տեղեկատվության վրա։
Շշի վրա պատկերավոր ձևով ընդգծել ենք մեր աշխատանքը՝ կաթի ստացման ամբողջ պրոցեսը՝ «Սերմից՝ սեղան» փակ շղթան։

Rebranding
Սերմից Սեղան

Թեև նոր փաթեթավորումը մինիմալիստական է, սակայն մենք չէինք կարող հրաժարվել մեզ համար կարևոր գույներից, որոնք պատկերում ու ներկայացնում են մեր արժեքները`

Red bottle

Կարմիր

Կարմիրն արտադրության բոլոր փուլերում ու մեր նպատակներում առաջադեմ լինելու խորհրդանիշն է։

Blue bottle

Կապույտ

Կապույտը պատմում է որակյալ կաթնամթերք ստեղծելու մեր պատասխանատվության մասին։

Green bottle

Կանաչ

Կանաչը հոգատարությունն է մեր սպառողների հանդեպ․ մենք այն արտահայտում ենք առողջարար ու սննդարար կաթնամթերքի տեսքով։

New pack