decor

Մեր խելացի ֆերման

«Երեմյան Փրոդաքթս»-ում մենք վստահ ենք, որ առողջ և մաքուր միջավայրում ապրող, երջանիկ կովերը տալիս են լավագույն կաթը․ մեր խելացի ֆերման հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով և համակարգերով, այն տուն է ծնունդով Եվրոպայից ազնվացեղ տոհմային կովերի համար, որոնք ապրում են ամենօրյա խնամքի և ուշադրության պայմաններում

«Աշխատանքը սկսվում է երազանքից»

«Երեմյան Փրոջեքթս»-ի՝ «Աշխատանքը սկսվում է երազանքից» կարգախոսը հասնում է մինչև Վայոց ձորի մեր ֆերմա, որտեղ ամեն օր՝ արևածագին, երբեմն անգամ ավելի շուտ, ֆերմայի մարդիկ գալիս են աշխատանքի՝ մտքում այդ խոսքերը։

Մեր խելացի ֆերման հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով և համակարգերով, սակայն մեր պրոֆեսիոնալ մասնագետներն են վերահսկում ողջ գործընթացը, խնամում կովերին, հոգի ու շունչ տալիս մեր ֆերմային։


2019թ․-ից Եվրոպայից ներմուծել և բուծում ենք ազնվացեղ տոհմային կովեր։ Մենք գիտենք մեր յուրաքանչյուր կովի կյանքի ամբողջ պատմությունը՝ սկսած ծննդյան պահից մինչև այն, թե քանի լիտր կաթ է տալիս նա ամեն օր։ Նրանց ֆիզիոլոգիական վիճակի մասին ամբողջ ինֆորմացիան հավաքագրվում, պահպանվում ու թարմացվում է էլեկտրոնային հատուկ համակարգում։

Կովերը սնվում են հստակ գրաֆիկով ու կերի հատուկ չափաբաժնով։ Իսկ անասնակերը, ի դեպ, աճեցնում ենք մեր դաշտերում՝ ուշադրություն դարձնելով դրա որակին, ու ողջ տարի կովերին ապահովում ենք թարմ ու կանաչ կերով։

Անարատ ու առողջ կաթ և կաթնամթերք ստանալու կարևոր պայմաններից մեկն այն է, որ ֆերմայի յուրաքանչյուր հատվածում պահպանվեն մաքրության ու հիգիենայի բոլոր կանոնները՝ սկսած կովերի կացարանից մինչև մեքենայացված կիթի սրահները։

Մեր կովերը օդափոխության համակարգով, մաքուր ու հարմարավետ կացարաններում են ապրում։
Մեքենայացված կիթի սրահներն առնաձնացված են ու դրանցում պահպանվում են սանիտարական խիստ նորմերը․ ոչ բոլորն ունեն հնարավորություն լինելու կթարաններում։

Մեր կիթի մասնագետներն են վերահսկում սարքավորումները, իսկ կաթն առանց մարդկային միջամտության հասնում է սառնարաններ, այնտեղից էլ՝ Երևանի մեր գործարան։