Մեր մասին
Մեր խոստումը
Անարատ ու անվտանգ արտադրանքը մեր հոգատարությունն ու պատասխանատվությունն է մեր սպառողների նկատմամբ․
այդպես ենք արտահայտում մեր սերն ու նվիրումը աշխատանքին։ Ստեղծման օրվանից մեր առաքելությունը սպառողների համար ավելի առողջ, անվտանգ և ապահով իրականություն ձևավորելն է


Առողջ միջավայր
«Երեմյան Փրոդաքթս»-ում մենք հավատում ենք, որ մեր առաքելությանն ամենօրյա նվիրված աշխատանքով մեր սպառողների համար ստեղծում ենք ավելի առողջ միջավայր, Հայաստանի բնակչությանը ապահովում բարձրակարգ կաթնամթերքով։ Մենք արտադրում ենք կաթնամթերք սպառողների համար, ովքեր գնահատում են որակյալ, անարատ և բնական կաթը, ովքեր գին/որակ հարաբերակցության մեջ առաջնորդվում են որակով։

Զարգացող արդյունաբերություն
«Երեմյան Փրոդաքթս»-ը նոր և ամենաբարձր ստանդարտներ է սահմանում Հայաստանի գյուղատնտեսական ոլորտում և վերհանում ոլորտի պոտենցիալը, ինչպես նաև խթան հանդիսանում Հայաստանում բարձրորակ կաթնամթերքի սպառման աճին։



Նոր ստանդարտներ
Մենք ներդնում ենք միջազգային ամենաարդիական տեխնոլոգիաները և սահմանում ենք նոր ստանդարտներ կաթնամթերքի արտադրության բոլոր փուլերում՝ հողագործությունից և կերարտադրությունից, անասնապահությունից և լոգիստիկայից մինչև արտադրություն և փաթեթավորում։

Առողջ ապագա
Մենք կաթ ենք արտադրում հանուն առողջ ապագայի։ Աստիճանաբար՝ տեղեկացնելով ու պատմելով մարդկանց կաթնամթերքի անփոխարինելի դերի մասին մեր առօրյայում, մենք ստեղծում ենք կաթի ու կաթնամթերքի օգտագործման մշակույթ, որը նպաստելու է մարդկանց առողջությանն ու սննդակարգի բարելավմանը։
