Անարատ ու որակյալ կաթի միայն համեղ լինելը չէ այն դարեր շարունակ մարդկանց սննդակարգի անբաժան մասը դարձրել։ Կաթը վիտամինների մեծ աղբյուր է, այն օգտակար է առողջությանը, ու շատ մասնագետներ կաթը համարում են «սուպերսնունդ»։
Կովի կաթը սննդարար նյութերի, այդ թվում` կալցիումի, սպիտակուցների, կալիումի բնական ու անվտանգ աղբյուր է։ Խոսքը, իհարկե, անարատ կաթի մասին է, որի ստեղծման յուրաքանչյուր փուլը վերահսկվում է հատուկ ուշադրությամբ։
Անհրաժեշտ սննդանյութեր
Կաթը սննդային կալցիումի մեծ աղբյուր է
Ո՞վ չի լսել, որ կաթն ամրացնում է ոսկորներն ու ատամները։ Դա տարածված ու ճիշտ փաստ է կաթի մասին։ Հաճախ ասում են՝ երեխաներին է հարկավոր շատ կաթ խմել՝ ամուր ոսկորներ ունենալու համար, բայց շատերը չգիտեն, որ մինչև 20 տարեկանը մարդու ոսկորները շարունակում են ձևավորվել և պարբերաբար ամրացման ու վերականգման կարիք ունեն ամբողջ կյանքում։ Հենց այդ պատճառով կաթն ու դրանում առկա կալցիումը կարևոր են նաև մեծահասակների համար։
Ոսկորներն ու մկաններն ամրանում են նաև սպիտակուցների շնորհիվ, իսկ կաթը բարձրորակ սպիտակուցների բնական հիանալի աղբյուր է։ Շատ մասնագետներ խորհուրդ են տալիս օրվա յուրաքանչյուր ժամի սննդի մեջ ներառել 25-30 գրամ պրոտեին, հատկապես՝ նախաճաշին։ Եվ առավոտը մեկ բաժակ կաթով սկսելն էլ օրվա սպիտակուցների մի մասը ստանալու լավագույն տարբերակն է։
Ընդամենը 200 մլ կաթը լրացնում է չափահաս մարդու սպիտակուցների անհրաժեշտ քանակության 14%-ը։
Անհրաժեշտ սննդանյութեր
Կաթի մեջ կան սպիտակուցներ
Անհրաժեշտ սննդանյութեր
Կաթի մեջ առկա է կալիում
Ամեն օր կաթ խմելու խորհուրդներից մեկի հիմքում կաթում առկա կալիումն է, այն արյան ճնշման կարգավորման գործում մեծ դեր ունի։ Օրվա ընթացքում 240 մլ կաթը մեր օրգանիզմում լրացնում է կալիումի անհրաժեշտ քանակության 10%-ը։
Առողջ իմունային համակարգի վրա մեծ ու դրական ազդեցություն ունեն վիտամին A-ն, ինչպես նաև ցինկն ու սելենը։
B վիտամինը պատասխանատու է մարդու էներգիայի համար։ Կաթում առկա B շարքի վիտամիններից մեկը՝ նիացինը, օգնում է սնունդը վերածել էներգիայի և կարգավորում է նյութափոխանակությունը, իսկ B12-ն օգնում է արյան կարմիր բջիջների ձևավորմանը, սրտի առղջության պահպանմանը։
B²-ը, նույն ինքը՝ ռիբոֆլավինը, անհրաժեշտ է օրգանիզմում սպիտակուցների և ածխաջրերի նորմալ փոխանակման համար, հայտնի է, որ B²-ի ամենամեծ քանակություն պարունակում է նաև կաթը։ Օրական մոտ 240 մլ կաթ խմելը ապահովում է օրվա ընթացքում ռիբոֆլավինի անհրաժեշտ քանակության 25%-ը։
Կալցիումի հետ մեկտեղ՝ կաթից ստացվող վիտամին D-ն ամրացնում է ոսկորներն ու նվազեցնում սթրեսի վտանգը։ Պրոֆեսիոնալ մարզիկների, սպորտով զբաղվող մարդկանց համար կաթը նույնպես առանցքային նշանակություն ունի․ այն կարևոր է մկանների ձևավորման համար։
240 մլ կաթից ստանում ենք վիտամին D-ի անհրաժեշտ քանակության 30%-ը։
Անհրաժեշտ սննդանյութեր
Կաթը հարուստ է մի շարք վիտամիններով
Անհրաժեշտ սննդանյութեր
Կաթը պարունակում է նաեւ ցինկ
Ցինկը պատասխանատու է օրգանիզմում բոլոր գործընթացների համար՝ սկսած առողջ իմունային համակարգի ձևավորումից մինչև մարդու նորմալ աճ և զարգացում։
Կաթը հարուստ է սննդարար նյութերով, առանց շաքարի և հավելյալ կոնսերվանտների է, ինչը մեր ամենօրյա, ինչպես նաև հատուկ/դիետիկ սննդակարգում այն անփոխարինելի է դարձնում։
Անհրաժեշտ սննդանյութեր