Բաղադրատոմսեր

Քամած մածունով աղցան՝ ջեռոցում պատրաստված բատատի հետ
Պատրաստման եղանակը
- Քայլ 1: Բատատը կիսել, վրան կտրվածքներ անել, համեմել, ցողել ձիթայուղով և ուղարկել ջեռոցը պատրաստվելու։
- Քայլ 2: Քամած մածունին ավելացնել չոր նանա (անմահական համադրություն է, ի դեպ)։
- Քայլ 3: Չորալոլիկը կտրատել, ավելացնել քամած մածունին, խառնել։
- Քայլ 4: Աղցանը մատուցել պատրաստի բատատի հետ՝ ստանալով իրարից տարբեր, բայց իրար հետ հրաշալի համադրվող համային ներդաշնակություն։

Թարմ լոլիկի սոուսով եվ ստրաչատելլայով պաստա
Պատրաստման եղանակը
- Քայլ 1: Ձիթայուղի մեջ տապակել մանր կտրատած սխտորը, չերրի լոլիկները՝ մինչև վերջիններս շոգեխաշվեն։
- Քայլ 2: Ավելացնել սերուցքը, սև աղացած պղպեղը՝ ստանալով սոուսը։
- Քայլ 3: Սոուսի վրա ավելացնել աղաջրում խաշած սպագետտին, խառնել։
- Քայլ 4: Պաստան տեղափոխել մատուցման ամանների մեջ՝ վերջում ավելացնելով մեր նրբագույն ՍՏՐԱՉԱՏԵԼԼԱՆ։

Կաթնաշոռա-թթվասերային թխուկ
Պատրաստման եղանակը
- Քայլ 1: Ձուն, կաթնաշոռը, թթվասերն ու օսլան հարում ենք բլենդերում՝ մինչև համասեռ զանգված ստանալը։
- Քայլ 2: Ավելացնում ենք վանիլինը, լցնում յուղաթղթով պատված թխման տարայի մեջ։
- Քայլ 3: Թխում ենք 170 աստիճան տաքացված ջեռոցում՝ մինչև թխուկի մակերեսը թեթև կարմրի։
- Քայլ 4: Անջատում ենք ջեռոցը և մոտ 1 ժամ թողնում թխուկը ջեռոցում, որպեսզի այն դանդաղ սառչի։
- Քայլ 5: 1 ժամ հետո թխուկը թխման տարայով տեղափոխում ենք սառնարան՝ 4-5 ժամով սառչելու համար։
- Քայլ 6: Հանում ենք թխուկը, զարդարում թարմ ազնվամորիով ու վայելում։

Մածունով թխվածքաբլիթ
Պատրաստման եղանակը
- Քայլ 1: Փափուկ կարագը հարել շաքարավազի և ձվի հետ՝ ավելացնելով մածուն։
- Քայլ 2: Ավելացնել սոդա, վանիլին, ալյուր, կակաչի սերմերը։
- Քայլ 3: Հունցել փափուկ, ձեռքերին չկպչող խմոր։
- Քայլ 4: Խմորը բաժանել գնդերի, շարել յուղաթղթի վրա, գնդերի վրա մի փոքր շաքարավազ ավելացնել ու թխել 180 աստիճան տաքացված ջեռոցում։
Բարի ախորժակ:

Իտալական կանտուչչի
Պատրաստման եղանակը
- Քայլ 1: Բոլոր չոր բաղադրիչները խառնել իրեր
- Քայլ 2: Ավելացնել կարագը, ձեռքով տրորել էնպես, որ ստացվի համասեռ զանգվածից
- Քայլ 3: Ավելացնել ձվերը և հունցել խմոր
- Քայլ 4: Վերջում ավելացնել նուշը, տրորել խմորի մեջ։
- Քայլ 5: Ձևավորել 2 երկար բատոններ
- Քայլ 6: Թողնել 15-20 րոպե հանգստանան։
- Քայլ 7: Ուղարկել ջեռոցը 180 աստիճանում թխվելու։
- Քայլ 8: Երբ խմորեղենը պատրաստ է հանել այն ջեռոցից, թողնել սառչի։
- Քայլ 9: Կտրել լայնական կտրվածքով ու 10 րոպե նորից թխել ջեռոցում, որպեսզի լայնական կտրվածքը նույնպես կարմրի։
- Քայլ 10: Թողնում ենք թխվածքաբլիթները սառչեն ու վայելում ենք մեկ բաժակ սուրճի հետ

Պուդինգ Չիայի Սերմերով և Յոգուրտներով
Պատրաստման եղանակը
- Քայլ 1: Չիայի սերմերը թրջել յոգուրտով
- Քայլ 2: Թողնել 15-20 րոպե՝ մինչև սերմերը կուռչեն։
- Քայլ 3: Ավելացնել ջեմը, ընկույզը կամ գրանոլան։
- Քայլ 4: Վայելեք համեղ նախաճաշը։
Այս չիա պուդինգը կարելի է պատրաստել նախօրոք։ Եթե դուք սիրում եք առավոտյան մի փոքր երկար քնել, ապա կարող եք խառնել չիայի սերմերը և յոգուրտը, ծածկել այն և դնել սառնարանը։
Այս պուդինգը հիանալի առողջ նախաճաշ է՝ սպիտակուցներով և պրոբիոտիկներով հարուստ:
Բարի ախորժակ:

Խնձորով եւ դարչինով խմորեղեն
Պատրաստման եղանակը
- Քայլ 1: Պատրաստեք միջուկը․ կեղևազրկեք և կտրատեք խնձորը, վրան ավելացրեք 50գ կոկոսի շաքարավազ և աղացած դարչին, մեխակ ու անիսոն խառնուրդը։
- Քայլ 2: Պատրաստեք խմորը։ Հարեք ձուն և 100գ շաքարավազը։ Հետո ավելացրեք ռեժանը, թթվասերը, մաղած ալյուրն ու փխրեցուցիչը։
- Քայլ 3: Թխման տարայի մեջ տեղափոխեք խմորի 2/3-ը, ավելացրեք համեմունքներով խնձորը և ծածկեք այն խմորի 1/3-ով։ Խմորեղենը կարող եք զարդարել ընկույզով։
- Քայլ 4: Թխեք խմորեղենը 180 աստիճան տաքացված ջեռոցում։ Ստուգեք եփվածությունը՝ փոքրիկ փայտիկը դնելով խմորեղենի կենտրոնում․ եթե մաքուր է դուրս գալիս, այն պատրաստ է։
- Քայլ 5: Վայելե՛ք խնձորով և դարչինով խմորեղենը մեկ բաժակ տաք թեյով և հաճելի երաժշտությամբ։
Հուսով ենք, որ դուք կհավանեք մեր բաղադրատոմսը:

Դդմիկով ռոլեր
Պատրաստման եղանակը
- Քայլ 1: Շատ բարակ, հորիզոնական կտրատեք դդմիկը։
- Քայլ 2: Տապակեք բուսայուղի մեջ և անձեռոցիկով հեռացրեք ավելորդ բուսայուղը։
- Քայլ 3: Ռոլերի միջուկի համար խառնեք հալած պանիրը, թթվասերը, մանր կտրատած սամիթը, սխտորը և քերած ձուն։ Վերջում ավելացրեք աղն ու պղպեղը և խառնեք մինչև համասեռ զանգված դառնալը։
- Քայլ 4: Դդմիկի տապակած շերտերը երկու կողմից թաթախեք քերած պարմեզանի մեջ։
- Քայլ 5: Լցոնեք դդմիկն ու փաթաթեք ռոլի տեսքով։ Կարող եք մատուցել։
Հեշտ էր, այնպես չէ՞․ ընդամենը 5 քայլ և ընթրիքի համար հիանալի ու համեղ նախուտեստ ունեք։

Պիստակով Պանա կոտա
Պանա կոտա դեսերտի մասին, վստահ ենք, լսել եք կամ գոնե մեկ անգամ տեսել եք, թե ինչպես են պատրաստում։ Հիշեցի՞ք՝ որքան ախորժելի ու համեղ տեսք ուներ։
Դե՜, արի միասին պատրաստենք պանա կոտա՝ շատ հեշտ ու արագ բաղադրատոմսով, բայց ոչ թե սովորական, այլ պիստակով պանա կոտա։ Դասական տարբերակից մի փոքր էլ շեղվելով՝ մենք այն կպատրաստենք կաթով՝ առանց որևէ սերուցքային կրեմի։
Պատրաստման եղանակը
- Քայլ 1: Տաքացրեք կաթը գազօջախին, բայց չթողնեք, որ այն եռա։ Կաթը հարկավոր է ժելատինը լուծելու համար։ Չափեք կաթը փոքր սուրճի բակաժով և ավելացրեք ժելատինին։
- Քայլ 2: Մնացած կաթը հարեք կոկոսի շաքարի հետ։ Այնուհետև ավելացրեք պիստակի կարագն ու վանիլը։ Հարեք մինչև միասեռ զանգված ստանալը։ Ավելացրեք ժելատինը, որ ավելի վաղ խառնել էիք խաթով։
- Քայլ 3: Լցրեք պանա կոտան ձեր նախընտրած բաժակի կամ տարայի մեջ։
- Քայլ 4: Պանա կոտան մի քանի ժամ թողեք սառնարանում՝ մինչև պնդանալը։ Կարելի է անգամ մեկ օր առաջ պատրաստել պանա կոտան և ամբողջ գիշեր թողնել սառնարանում։ Պանա կոտան գեղեցիկ զարդարելու բազմաթիվ տարբերակներ կան, բայց այս անգամ մենք աղանդերի վրա կցանենք մատչայի փոշի և պիստակի քերուկ։
- Քայլ 5: Վայելե՛ք պիստակով Պանա կոտան։
Դե, ինչպես տեսնում եք՝ Պանա կոտան պատրաստելը, իրոք, բավականին հեշտ է։
Պանա կոտան նուրբ և էլեգանտ իտալական աղանդեր է։ Նուրբ համն ու թեթևությունն այն իդեալական են դարձնում ցանկացած առիթի համար։ Առաջին հայացքից պանա կոտա պատրաստելը բավականին բարդ է թվում, բայց իրականում շա՜տ հեշտ է։ Այն և՛ առօրյա, թեթև աղանդեր է տանը պատրաստելու համար, և՛ մատուցվում է բարձրակարգ ռեստորաններում։
Պանա կոտան կարող է լինել դասական վանիլային, շոկոլադե, սուրճով, հատապտուղներով կամ կարամելի համով։ Եթե պիստակի սիրահար չեք, ինչպես առաջարկել ենք մեր բաղադրատոմսում, այն կարող եք փոխարինել ձեր նախընտրած համով, բայց անպայման ավելացնելով մի փոքր կարագ։