Կաթը մարդու սննդակարգի մաս է եղել հազարավոր տարիներ, և ամենատարածված տեսակները կովի և այծի կաթերն են։ Մեր ժամանակներում կաթի օգտագործման շուրջ բազմաթիվ բանավեճեր և քննարկումներ են ծավալվում․ մարդկանց մի հատված վստահ է, որ կաթն առողջարար է մեր օրգանիզմի համար, որոշներն էլ համարում են, որ շատ կաթ օգտագործելը կարող է վնասել մեզ։ Մենք ուսումնասիրել ու գտել […]
Բլոգ
Կաթի 6 օգտակար և ապացուցված հատկություն
12.04.2024Մեր ժամանակներում կաթի օգտագործման շուրջ բազմաթիվ բանավեճեր և քննարկումներ են ծավալվում․ մարդկանց մի հատված վստահ է, որ կաթն առողջարար է մեր օրգանիզմի համար, որոշներն էլ համարում են, որ շատ կաթ օգտագործելը կարող է վնասել մեզ։
Մենք ուսումնասիրել ու գտել ենք կաթի՝ գիտականորեն ապացուցված 6 օգտակար հատկություն։ Առաջարկում ենք ծանոթանալ ու ներառել կաթը ձեր ամենօրվա սննդակարգում։

Կաթը՝ սննդարար նյութերի մեծ աղբյուր
Զարմանալի չէ, որ կաթը հագեցած է սննդարար նյութերով․ չէ՞ որ բնությունը «նախատեսել էր», որ նորածին կենդանիները պետք է սնուցվեն ու ուժեղանան կաթով։ Դե, այն, որ կաթը վիտամինների մեծ աղբյուր է, երևի թե հայտնի է բոլորին։ Կաթը հիանալի միջոց է կալիում, B12, կալցիում և վիտամին D ստանալու համար։ Բացի այդ, կաթը վիտամին A-ի, ցինկի, մագնեզիումի, օմեգա-3 ճարպաթթուների լավ աղբուր է։ Այս սննդանյութերը կենսական դեր են խաղում մարդու սրտանոթային առողջության համար, նվազեցնում են 2-րդ տիպի շաքարախտի ռիսկը և օգնում են պաշտպանվել քաղցկեղից:
Շատերը մշտապես փորձում են հետևել ու կարգավորել խոլեստերինի մակարդակն օրգանիզմում․ կաթի մեջ եղած ճարպերը կարող են օգնել բարձրացնել լավ խոլեստերինի մակարդակն ու այդպիսով կանխել սրտի որոշ հիվանդություններն ու կաթվածը։
Կաթը բարելավում է սրտանոթային առողջությունը
Ինչպես նշվեց նախորդիվ՝ կաթը սրտի առողջության վրա դրական ազդեցություն ունի։ Հիմա ավելի մանրամասն հասկանանք, թե ինչու։
Արոտավայրերում կամ խոտով սնվող կովերի կաթը ավելի շատ է հագեցած օմեգա-3 ճարպաթթուներով և զուգակցված լինոլաթթվով։ Այս ճարպերն էլ օգնում են ամրացնել ու պահպանել սրտի և արյան անոթների առողջությունը։ Բացի այդ, կաթի մեջ առկա կալիումի շնորհիվ կարգավորվում է արյան ճնշումը։
Շատերը մշտապես փորձում են հետևել ու կարգավորել խոլեստերինի մակարդակն օրգանիզմում․ կաթի մեջ եղած ճարպերը կարող են օգնել բարձրացնել լավ խոլեստերինի մակարդակն ու այդպիսով կանխել սրտի որոշ հիվանդություններն ու կաթվածը։
Կաթը սպիտակուցների աղբյուր է
Վստահաբար լսել եք, որ կաթը սպիտակուցների հիանալի աղբյուր է․․․դե, ճիշտ գիտեք։ Ենթադրվում է, որ մեկ բաժակ կաթի մեջ կա 8 գրամ սպիտակուց։ Բայց ինչի՞ համար է այդքան կարևոր սպիտակուցը մեր օրգանիզմի համար։
Ապացուցված է, որ սպիտակուցն անհրաժեշտ է մարդու օրգանիզմի բազմաթիվ կենսական գործառույթների համար, ինչպիսիք են աճն ու զարգացումը, բջիջների վերականգնումը և իմունային համակարգի կարգավորումը։
Բացի այդ, սպիտակուցներն օգնում են կառուցել ամուր մկաններ, պահպանել դրանք ու կանխել մկանների արագ վնասվելը։ Իսկ աշխատանքային ծանրաբեռնված օրերին կաթը ձեզ հավելյալ էներգիայով կապահովի․ խորհուրդ ենք տալիս փորձել։

Կաթն ամրացնում է ոսկորները
Փոքր տարիքում ո՞վ չի լսել այս արտահայությունը․ «շատ կաթ խմիր, որ ամուր ոսկորներ ու առողջ ատամներ ունենաս»։ Լսել ենք, բայց երևի շատերը չգիտեն, թե ինչով է օգնում կաթը մեր ոսկորներին ու ատամներին։ Կաթը հարուստ է կալցիումով․ հենց դա էլ օգնում է մեր ոսկորներին ու ատամներին։
Կալցիումից բացի, թարմ խոտով կերակրվող կովի կաթի մեջ կան նաև ֆոսֆոր, կալիում, սպիտակուց, վիտամին K2, որոնք նույնպես կարևոր են ոսկորների առողջության համար։
Կաթ ոչ միայն երեխաները պետք է շատ օգտագործեն՝ ամուր ոսկորներ զարգացնելու համար, այլն նաև մեծահասակները, քանի որ ամեն օր կաթ օգտագործելը կարող է կանխել ոսկրային հիվանդությունները։
Կաթը նվազեցնում է ճարպակալման ռիսկը
Ըստ որոշ հետազոտությունների՝ կաթի օգտագործումը նվազեցնում է գիրանալու ռիսկը։
Լատինաամերիկացի 3 տարեկան 145 երեխաների շրջանում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ կաթի ճարպերի շատ օգտագործումը նվազեցրել է մանկական ճարպակալման ռիսկը։ Իսկ 18,000 միջին և տարեց կանանց շրջանում կատարված հետազոտության արդյունքում էլ պարզվեց, որ ավելի բարձր յուղայնությամբ կաթնամթերք օգտագործելը նվազեցնում է քաշի ավելացման ռիսկը։
Այսպիսով, որո՞նք են այս արդյունքների պատճառները։
Առաջին հերթին, բարձր սպիտակուցներով կաթը կամ կաթնամթերքը օգնում են ավելի երկար չունենալ ուտելու ցանկություն։ Բացի այդ, շատ ուսումնասիրություններ և փաստեր ցույց են տալիս, որ կալցիումով հարուստ սննդակարգ ունեցող մարդիկ ավելորդ քաշ հավաքելու ավելի քիչ ռիսկի տակ են։
Կաթն օգնում է պայքարել դեպրեսիայի դեմ
Վերջին, բայց ոչ պակաս կարևոր կետը․ կաթի կանոնավոր օգտագործումը կարող է նվազեցնել դեպրեսիայի վտանգը։ Սա բացատրվում է կաթում առկա վիտամին D-ի և դեպրեսիայի կապով։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ վիտամին D-ի բավարար քանակությունը նպաստում է օրգանիզմում սերոտոնին հորմոնի բարձրացմանը, որը դրական է ազդում մեր ախորժակի, տրամադրության և քնի վրա։ Մթերքները, որոնք հարուստ են D, C և B վիտամիններով, ինչպես կաթը, օգնում են ձեզ ավելի երջանիկ զգալ։
Դե ինչ, կաթի օգտակարության բոլոր հատկություններին ծանոթանալուց հետո մնում է միայն կաթն ու կաթնամթերքը դարձնել մեր առօրյայի անբաժան մասը, բայց իրապես որակյալ ու անարատ կաթը։
«Երեմյան Փրոդաքթս»-ի նոր պելմեններ
12.04.2024«Երեմյան Փրոդաքթս»-ը ստեղծման օրվանից՝ 2020 թվականից, հայտնի է իր անարատ կաթով և որակյալ կաթնամթերքով, սակայն մենք արտադրում ենք նաև կիսապատրաստուկներ։ Շատերն արդեն ծանոթ են և սիրում են «Երեմյան Փրոդաքթս»-ի պելմենները։ Վերջին 3 տարիներին մեր անգուսի մսով պելմենները հարմար, սիրելի և որակյալ սննդի տարբերակ են եղել մեր սպառողների և նրանց ընտանիքների համար։ Եվ տեսնելով սպառողների օր […]

Վերջին 3 տարիներին մեր անգուսի մսով պելմենները հարմար, սիրելի և որակյալ սննդի տարբերակ են եղել մեր սպառողների և նրանց ընտանիքների համար։ Եվ տեսնելով սպառողների օր օրի աճող սերը, մենք որոշեցինք ներկայացնել պելմենների այլ համեր և փաթեթավորման նոր չափեր՝ ստեղծելով նոր՝ ընտանեկան փաթեթ։
Նախկինում մենք արտադրում էինք միայն դասական՝ անգուսի մսով պելմեններ, բայց այժմ ներկայանում ենք 3 տարբերակով՝ «Պելմեններ Դասական՝ անգուսի մսով», «Պելմեններ նրբահամ՝ հորթի մսով» և «Պելմեններ պրեմիում՝ մարմարե մսով»։

Ունենք նաև ընտանեկան տարբերակ, որի փաթեթը 450 գրամի փոխարեն 900 գրամ է։ Այնպես որ, 4 անձից բաղկացած ընտանիքը պելմենների 1 փաթեթով հիանալի ընթրիք կունենա։
Դասական․ Հիշո՞ւմ եք փաթեթավորման այս տարբերակը․․․ Սիրելի պելմեններն այժմ ունեն այս տեսքը՝

Նրբահամ․ Ամենանուրբ պելմենները, որ երբևէ կփորձեք։ Այս պելմենները պատրաստվում են հորթի մսից, նուրբ են և անչափ ախորժելի։

Պրեմիում․ Մեր Պրեմիում պելմենները պատրաստվում են անգուս ցեղատեսակի հատընտիր մսի կտորներից, որոնք առանձնանում են բարձր մարմարայնությամբ, և հետևաբար պելմենները շատ հյութեղ են, հարուստ մսի համով։

Grade A Excellence
«Երեմյան Փրոդաքթս»-ի պելմենների փաթեթավորման վրա կարելի է տեսնել «Grade A Excellence» տարբերանշանը։ Այս նշանը ապացույցն է, որ մեր պելմենների բաղադրության մեջ օգտագործված միսն անհամեմատ շատ է քան խմորը։ Պելմենների միջուկի պարունակությունը բաղկացած է որակյալ մսից, որը ստանում ենք մեր սեփական ֆերմայից։

Միս՝ սեփական ֆերմայից
Բարձրակարգ ու որակյալ մսի ստացման կարևոր և կայուն երաշխիքներից թերևս առաջնայինն այն է, որ օգտագործվող մսի 100%-ը ստացվում է մեր սեփական ֆերմայից: Կենդանիների խնամքի կազմակերպման մեր հայեցակարգը հնարավոր է դարձնում ստանալ բացառիկ որակական և համային հատկանիշներով միս, որը համապատասխանում է հնարավոր ամենաբարձր չափանիշներին։
Մեր ֆերմայում մենք առաջնայնություն ենք տալիս Black Angus մաքրացեղ գենետիկայով կենդանիների բուծմանը՝ որպես մսի արտադրության մեջ գերազանցության մեր հանձնառության հիմնական երաշխիքներից մեկը։ Մենք կարևորում ենք Black Angus մաքրացեղ գենետիկայով կենդանիների խնամքի, բարեկեցության և աճի բոլոր փուլերը՝ ամբողջական վերահսկողություն սահմանելով ողջ գործընթացի նկատմամբ:
Որտե՞ղ գտնել
Մեր նոր պելմեններն արդեն վաճառքում են։ Ինչպես մեր կաթնամթերքը, այնպես էլ պելմենները կարող եք գտնել Երևանի սուպերմարկետներում և իհարկե, Բուրգըրիի և Լավաշ ռեստորանի մեր ֆիրմային խանութներում։ Բացի այդ, կարող եք պատվիրել Yeremyan Delivery առաքման ծառայության միջոցով։
Ինչպե՞ս պատրաստել

Պելմեններ պատրաստելը շա՜տ հեշտ է։
- Քայլ 1․ Կաթսայով ջուր եռացնել, ավելացնել 1 հատ դափնու տերև և մի փոքր սև պղպեղի սերմեր։
- Քայլ 2․ Երբ ջուրը սկսի եռալ, ավելացնել պելմեններն ու եփել 7-10 րոպե։
- Քայլ 3․ Երբ պելմեններն արդեն եփված են, ջրից տեղափոխել ափսեի մեջ։
- Քայլ 4․ Ավելացրել մեկ գդալ «Երեմյան Փրոդաքթս»-ի թթվասեր և վայելել։
«Երեմյան Փրոդաքթս»-ի ըմպելի յոգուրտները նոր փաթեթավորմամբ
30.11.2023«Երեմյան Փրոդաքթս»-ի ըմպելի յոգուրտները նախորդ 2 տարիներին թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար ընդմիջման, օրվա ընթացքում թարմ ու բնական համ վայելելու հիանալի տարբերակ են եղել և շարունակում են այսօր էլ։ Այժմ սիրելի յոգուրտները ներկայացնում ենք նոր տեսքով։ Համային տեսականի Մեր սպառողներն արդեն ծանոթ են «Երեմյան Փրոդաքթս»-ի յոգուրտների համերին՝ ազնվամորի, բալ, դեղձ և ելակ։ Բոլոր համերը ինքնատիպ […]
Այժմ սիրելի յոգուրտները ներկայացնում ենք նոր տեսքով։

Համային տեսականի
Մեր սպառողներն արդեն ծանոթ են «Երեմյան Փրոդաքթս»-ի յոգուրտների համերին՝ ազնվամորի, բալ, դեղձ և ելակ։ Բոլոր համերը ինքնատիպ ու համեղ են՝ հագեցած մրգի փոքրիկ կտորներով։ Մեր յոգուրտները չեն պարունակում շաքար, համային հավելումներ կամ սննդային գունավորումներ, և, միևնույն է, նրանք շարունակում են քաղցր ու համեղ լինել։ Եթե նախընտրում եք ոչ քաղցր տարբերակները, ապա մեր թանը նույնպես նոր տեսք ունի։ Թանը ունի յոգուրտի բոլոր օգտակար հատկությունները, բայց ունի ոչ քաղցր համ:

Պատրաստված են բնական հումքով
Մեր հավատարիմ սպառողները գիտեն, որ «Երեմյան Փրոդաքթս»-ի կաթը «Ա» կարգի է, ինչը փաստում է կաթի ամենաբարձր որակի լինելը։ Մեր կաթը ստանում ենք սեփական ֆերմայից և վերահսկում ենք արտադրության բոլոր փուլերը «Սերմից՝ սեղան» հայեցակարգով։
Մեր կաթնամթերքի ողջ տեսականին պատրաստվում է մեր սեփական, մեկ աղբյուրից ստացվող, անարատ կաթից։ Մեր յոգուրտները նույնպես պատրաստվում են բարձրորակ կաթից և մուրաբայից՝ առանց շաքարի, սննդային գունավորման և համային հավելումների։
Վերաբրենդավորում
«Երեմյան Փրոդաքթս»-ի յոգուրտների նոր փաթեթավորումն էլեգանտ ու էսթետիկ է՝ մրգերի բնական գույնով և պատկերազարդմամբ։ Բաց, սերուցքային գույնը խորհրդանշում է հենց յոգուրտը՝ մեր բրենդային վարդագույն-ոսկեգույնի երանգներով։ Կափարիչի կանաչը մրգերի տերևների գույնն է։ Ի դեպ, այժմ «Երեմյան Փրոդաքթս»-ի լոգոն շշի կենտրոնում է․ մեր սպառողները այսուհետ հեշտությամբ կկարողանան դարակաշարին գտնել մեր յոգուրտները։

Յոգուրտի օգտակարությունը
Ինչպես կաթը, այնպես էլ յոգուրտը մարդու օրգանիզմի համար պարունակում է շատ օգտակար սննդանյութեր։ Կարևոր սննդանյութերից են կալցիումը, վիտամին B12-ը, ֆոսֆորը, մագնեզիումը, կալիումը և պրոբիոտիկները: Այս վիտամիններն ու սննդանյութերը կարևոր են ոսկորների և ատամների առողջության ու ամրության, ինչպես նաև մարսողության համար։

Բացի այդ, յոգուրտը սպիտակուցների մեծ աղբյուր է։ Կաթի սպիտակուցները շարունակում են պահպանվել յոգուրտի մեջ, հետևաբար այն օգնում է կարգավորել նյութափոխանակությունը։ Սպիտակուցի բարձր կոնցենտրացիայի շնորհիվ յոգուրտը արագ է հագեցնում քաղցը և հիանալի տարբերակ է դասերի, գործնական հանդիպումների արանքումմ արագ ընդմիջելու համար։
Երեխաներին դպրոց ճանապարհելիս պայուսակում միշտ կարելի է թողնել յոգուրտ։ Այն չի զբաղեցնում շատ տարածք, բայց ընդմիջելու հագեցնող ու սննդարար տարբերակ է։ Բացի այդ, մեծահասակների համար մարզվելուց առաջ յոգուրտ խմելը նույնպես լավ տարբերակ է։