Մածունով թխվածքաբլիթ

icon Չափաբաժին

icon

Պատրաստման ժամանակը 20
Ընդհանուր ժամանակը 50

Բաղադրիչներ

ձու 2
շաքարավազ (կարելի է օգտագործել կոկոսի շաքարավազ) 150 գ
կարագ 150 գ
մածուն 150 գ
վանիլին 1 թեյի գդալ
սոդա 1 թեյի գդալ
կակաչի սերմեր 3 ճ․գ․
ալյուր 500 գ
Բաղադրատոմս icon

Պատրաստման եղանակը

  • Քայլ 1: Փափուկ կարագը հարել շաքարավազի և ձվի հետ՝ ավելացնելով մածուն։
  • Քայլ 2: Ավելացնել սոդա, վանիլին, ալյուր, կակաչի սերմերը։
  • Քայլ 3: Հունցել փափուկ, ձեռքերին չկպչող խմոր։
  • Քայլ 4: Խմորը բաժանել գնդերի, շարել յուղաթղթի վրա, գնդերի վրա մի փոքր շաքարավազ ավելացնել ու թխել 180 աստիճան տաքացված ջեռոցում։

Բարի ախորժակ: