Կաթնաշոռով եւ թթվասերով չիզքեյք

icon Չափաբաժին

icon

Պատրաստման ժամանակը 40 min
Ընդհանուր ժամանակը 4 h

Բաղադրիչներ

թխվածքաբլիթ (կարող եք օգտագործել ձեր սիրելին), 300գ
կարագ, 100գ
կաթնաշոռ 400գ
33%-անոց յուղայնությամբ սերուցք 200գ
շաքարի փոշի 150գ
եգիպտացորենի օսլա (կարող եք փոխարինել ալյուրով, բայց կրկնակի չափաբաժնով) 30գ
վանիլ
ձու 3
կակաչի սերմեր 2-3 ճ․գ․
միրգ-հատապտուղ՝ չիզքեյքը զարդարելու համար։
Բաղադրատոմս icon

Չիզքեյքը աղանդերի աշխարհում «համաշխարհային աստղ է»։ Աշխարհում պատրաստման հազարավոր տարբերակներ կան, դե՜, իսկ յուրաքանչյուր անձ ունի իր սիրելին։ Չիզքեյքի սիրահարները, վստահաբար, գոնե մեկ անգամ մտածել են չիզքեյք պատրաստելու մասին և թե որքա՜ն բարդ կլինի դա։
Շատ բաղադրատոմսեր, այո, բարդ են ու պարունակում են բավականին շատ բաղադրիչներ, բայց մենք այստեղ ենք՝ ձեզ ամենահեշտ, արագ ու միաժամանակ համեղ տարբերակներն առաջարկելու համար։

Պատրաստման եղանակը

  • Քայլ 1: Հալեցրեք կարագը միկրոալիքային վառարանի մեջ կամ գազօջախի վրա և թողեք, որ սառչի սենյակային ջրմաստիճանում։
  • Քայլ 2: Մանրացրեք թխվածքաբլիթները բլենդերով։ Որպես այլընտրանք կարող եք թխվածքաբլիթները լցնել հերմետիկ փակվող պարկի կամ տոպրակի մեջ և մանրացնել փայտե գդալով կամ ձեռքով։ Մանրացնելուց հետո ավելացրեք նախապես հալեցրած կարագը։
  • Քայլ 3: Թխվող տարայի մեջ լցրեք թխվածքաբլիթները և հարթեցրեք բաժակով կամ գդալով։ Դրեք սառնարանում, որ պնդանա։
  • Քայլ 4: Միջուկի համար ձեռքի բլենդերով հարեք կաթնաշոռը, որպեսզի այն կրեմային ու համասեռ դառնա։ Հետո հարիչով հարեք կաթնաշոռը, սերուցքը, շաքարի փոշին, վանիլը, օսլան ու ձուն։ Վերջում ավելացրեք կակաչի սերմը։
  • Քայլ 5: Այս մասսան լցրեք չիզքեյքի հիմքի վրա ու դրեք 170 աստիճան տաքացված ջեռոց։ Ջեռոցում նաև ջրով լի տարա դրեք, որպեսզի չիզքեյքի երեսը չճաքի։ Թխման տարան կարող եք փաթաթել փայլաթիթեղով, որպեսզի ջուրը ներս չլցվի։
  • Քայլ 6: Թխեք չիզքեյքը 40 րոպե։ Այնուհետև անջատեք ջեռոցը և դուռը կիսաբաց թողեք։ Երբ այն կհասնի սենյակային ջրմաստիճանի, ծածկեք և դրեք սառնարանում մի քանի ժամ կամ ամբողջ գիշեր։
  • Քայլ 7: Հանեք չիզքեյքը թխման տարայից և զարդարեք այն։ Մատուցեք սառը և մեկ բաժակ սուրճով, կամ ձեր սիրելի ցանկացած ըմպելիքով։

Իսկ մենք հուսով ենք, որ չիզքեյքի մեր բաղադրատոմսից հաճախ կօգտվեք։