Ավանդական համով սերուցքային կարագ «Երեմյան Փրոդաքթս»-ի կողմից

04.03.2024
«Երեմյան Փրոդաքթս»-ի հավատարիմ սպառողները հիշում են մեր բարձրորակ կարագի մասին․ այժմ ավանդական համով կարագը վերադարձել է։

Կարագը կամբողջացնի ձեր նախաճաշի տաք տոստը, յուրահատուկ համ կհաղորդի թխվածքաբլիթներին և ուտեստներին։ Իսկ մինչ այդ․․․

Yeremyan products butter


Ի՞նչ է կարագը:


Թե ինչ է կարագը, իհարկե, գիտենք բոլորս և մեր առօրյայում գրեթե ամեն օր կամ շատ հաճախ օգտագործում ենք այն։ Բայց մի փոքր մանրամասն ծանոթանանք կարագին։

Կարագը կաթնամթերքի տեսակ է, որը ստացվում է սերուցքի կամ խնոցիացված կաթի խմորումից։ Կարագն ունենում է 80-82% յուղայնություն։ Բարձրորակ և անարատ կաթը կարագը դարձնում է ավելի հարուստ, սերուցքային համով։ Հիշեցնենք, որ «Երեմյան Փրոդաքթս»-ի կաթը «Ա» կարգի է, ստացվում է մեկ աղբյուրից՝ «Սերմից՝ սեղան» հայեցակարգով, ինչն էլ հնարավորություն է տալիս վերահսկել կաթնամթերքի արտադրության բոլոր փուլերը։ Ինչպես մեր կաթը, այնպես էլ կաթնամթերքի ողջ տեսականին զերծ է գլյուտենից։ Մեր կաթը ստանում ենք սեփական խելացի ֆերմայից, որը հագեցած է ժամանակակից տեխնիկայով։

«Երեմյան Փրոդաքթս»-ի կարագը նույնպես պատրաստվում է մեր սպառողներին արդեն հայտնի «Սերմից՝ սեղան» հայեցակարգով․ հենց դա էլ մեզ թույլ է տալիս վստահաբար նշել, որ մեր կարագն իր որակով լավագույնն է շուկայում։

Կարագն ու մեր առողջությունը


Կարագը բարձր յուղայնություն ունի և երբեմն այդ պատճառով այն համարում են վնասակար առողջության համար, սակայն մենք արդեն խոսել ենք կաթի օգտակար հատկությունների մասին, որից պատրաստվում է կարագը։ Հետևաբար չափավոր և ճիշտ քանակությամբ կարագը նույնպես օգտակար է։ Կարագը պարունակում է վիտամին A, D, E և K, ինչպես նաև հանքանյութեր։ Բացի այդ, արոտավայրերում աճեցված անասնակերով սնվող կովերի կաթով պատրաստված կարագում սննդանյութերի քանակն ավելի բարձր է, օրինակ՝ օմեգա-3 ճարպաթթուները և հակաօքսիդանտները:


Շեֆ խոհարարները սիրում են կարագը


Խոհարարության մեջ տարիներ շարունակ կարագը կարևոր տեղ է զբաղեցնում։ Շատ շեֆ խոհարարներ վստահ են, որ կարագն ամեն ինչ է՛լ ավելի համեղ է դարձնում։ Խոհանոցում կարագն օգտագործելու բազմաթիվ տարբերակներ կան։ Բանջարեղենը տապակելուց մինչև միս պատրաստել․ կարագն ամեն ինչին հատուկ համ է հաղորդում։ Մեզնից շատերը կարագը հաճախ օգտագործում են որևէ բան թխելիս, քանի որ հացին, թխվածքին և առհասարակ աղանդերին այն հարուստ համ է փոխանցում։ Այցելեք մեր բաղադրատոմսերի էջը և տեսեք, թե ինչ կարող եք պատրաստել մեր ապրանքատեսականիով: Կարագի համար առաջարկում ենք փորձել մեր իտալական կանտուչչի բաղադրատոմսը:



Ուտեստին նուրբ համ ավելացնելու լավագույն տարբերակներից մեկը կարագին խոտաբույսեր, համեմունքներ կամ սխտոր ավելացնելն է։ Շատերիս սիրելի տարբերակներից մեկը կարագը պարզապես տաք հացով վայելելն է։ Վստահ ենք՝ «Երեմյան Փրոդաքթս»-ի կարագի ավանդական համը և մի կտոր տաք հացը կտեղափոխեն ձեզ մանկություն։

Եզրափակելով կարող ենք փաստել, որ կարագը խոհարարական աշխարհում «հավերժական» և միշտ սիրելի բաղադրիչ է։

«Երեմյան Փրոդաքթս»-ի կարագը


«Երեմյան Փրոդաքթս»-ի կարագը վերաբրենդավորվել է․ նոր, արծաթագույն և ավելի աչքի ընկնող տուփը կարող եք բացել հեշտությամբ, հանել կարագն ու դնել ափսեի մեջ, բացի այդ տուփը հարմարավետ է մնացած կարագը պահելու համար։


Որտե՞ղ գտնել


Մեր կարագը կարող եք գտնել «Երեմյան Փրոդաքթս»-ի ֆիրմային խանութներում՝ Թումանյան 21, «Լավաշ» ռեստորան և Ամիրյան 3/37, “Burgery Angus & More”, Երևանի սուպերմարկետներում, ինչպես նաև կարող եք պատվիրել առցանց՝ yeremyan.delivery կայքով։ Մեր կայքի «որտե՞ղ գտնել» բաժնում կարող եք ծանոթանալ սուպերմարկետների ցանկին, որտեղ առկա է մեր տեսականին։