«Երեմյան Փրոդաքթս»-ի ըմպելի յոգուրտները նոր փաթեթավորմամբ

30.11.2023
«Երեմյան Փրոդաքթս»-ի ըմպելի յոգուրտները նախորդ 2 տարիներին թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար ընդմիջման, օրվա ընթացքում թարմ ու բնական համ վայելելու հիանալի տարբերակ են եղել և շարունակում են այսօր էլ։

Այժմ սիրելի յոգուրտները ներկայացնում ենք նոր տեսքով։

drinking yogurt

Համային տեսականի


Մեր սպառողներն արդեն ծանոթ են «Երեմյան Փրոդաքթս»-ի յոգուրտների համերին՝ ազնվամորի, բալ, դեղձ և ելակ։  Բոլոր համերը ինքնատիպ ու համեղ են՝ հագեցած մրգի փոքրիկ կտորներով։ Մեր յոգուրտները չեն պարունակում շաքար, համային հավելումներ կամ սննդային գունավորումներ, և, միևնույն է, նրանք շարունակում են քաղցր ու համեղ լինել։ Եթե նախընտրում եք ոչ քաղցր տարբերակները, ապա մեր թանը նույնպես նոր տեսք ունի։ Թանը ունի յոգուրտի բոլոր օգտակար հատկությունները, բայց ունի ոչ քաղցր համ:

drinking yogurt

Պատրաստված են բնական հումքով


Մեր հավատարիմ սպառողները գիտեն, որ «Երեմյան Փրոդաքթս»-ի կաթը «Ա» կարգի է, ինչը փաստում է կաթի ամենաբարձր որակի լինելը։ Մեր կաթը ստանում ենք սեփական ֆերմայից և վերահսկում ենք արտադրության բոլոր փուլերը «Սերմից՝ սեղան» հայեցակարգով։

Մեր կաթնամթերքի ողջ տեսականին պատրաստվում է մեր սեփական, մեկ աղբյուրից ստացվող, անարատ կաթից։ Մեր յոգուրտները նույնպես պատրաստվում են բարձրորակ կաթից և մուրաբայից՝ առանց շաքարի, սննդային գունավորման և համային հավելումների։

Վերաբրենդավորում


«Երեմյան Փրոդաքթս»-ի յոգուրտների նոր փաթեթավորումն էլեգանտ ու էսթետիկ է՝ մրգերի բնական գույնով և պատկերազարդմամբ։ Բաց, սերուցքային գույնը խորհրդանշում է հենց յոգուրտը՝ մեր բրենդային վարդագույն-ոսկեգույնի երանգներով։ Կափարիչի կանաչը մրգերի տերևների գույնն է։ Ի դեպ, այժմ «Երեմյան Փրոդաքթս»-ի լոգոն շշի կենտրոնում է․ մեր սպառողները այսուհետ հեշտությամբ կկարողանան դարակաշարին գտնել մեր յոգուրտները։


Յոգուրտի օգտակարությունը


Ինչպես կաթը, այնպես էլ յոգուրտը մարդու օրգանիզմի համար պարունակում է շատ օգտակար սննդանյութեր։ Կարևոր սննդանյութերից են կալցիումը, վիտամին B12-ը, ֆոսֆորը, մագնեզիումը, կալիումը և պրոբիոտիկները: Այս վիտամիններն ու սննդանյութերը կարևոր են ոսկորների և ատամների առողջության ու ամրության, ինչպես նաև մարսողության համար։



Բացի այդ, յոգուրտը սպիտակուցների մեծ աղբյուր է։ Կաթի սպիտակուցները շարունակում են պահպանվել յոգուրտի մեջ, հետևաբար այն օգնում է կարգավորել նյութափոխանակությունը։ Սպիտակուցի բարձր կոնցենտրացիայի շնորհիվ յոգուրտը արագ է հագեցնում քաղցը և հիանալի տարբերակ է դասերի, գործնական հանդիպումների արանքումմ արագ ընդմիջելու համար։

Երեխաներին դպրոց ճանապարհելիս պայուսակում միշտ կարելի է թողնել յոգուրտ։ Այն չի զբաղեցնում շատ տարածք, բայց ընդմիջելու հագեցնող ու սննդարար տարբերակ է։ Բացի այդ, մեծահասակների համար մարզվելուց առաջ յոգուրտ խմելը նույնպես լավ տարբերակ է։