Խնձորով եւ դարչինով խմորեղեն

icon Չափաբաժին

icon

Պատրաստման ժամանակը 15
Ընդհանուր ժամանակը 50

Բաղադրիչներ

ձու 3
կոկոսի շաքարավազ 150 գ․
«Երեմյան Փրոդաքթս»-ի ռեժան 3 ճ․գ․
«Երեմյան Փրոդաքթս»-ի թթվասեր 2 ճ․գ․
փխրեցուցիչ
մեծ խնձոր 2
դարչին 1 թեյի գդալ
մեխակ 1 թեյի գդալ
անիսոն 1 թեյի գդալ
ալյուր 1 բաժակ
ընկույզ
Բաղադրատոմս icon

Պատրաստման եղանակը

  • Քայլ 1: Պատրաստեք միջուկը․ կեղևազրկեք և կտրատեք խնձորը, վրան ավելացրեք 50գ կոկոսի շաքարավազ և աղացած դարչին, մեխակ ու անիսոն խառնուրդը։
  • Քայլ 2: Պատրաստեք խմորը։ Հարեք ձուն և 100գ շաքարավազը։ Հետո ավելացրեք ռեժանը, թթվասերը, մաղած ալյուրն ու փխրեցուցիչը։
  • Քայլ 3: Թխման տարայի մեջ տեղափոխեք խմորի 2/3-ը, ավելացրեք համեմունքներով խնձորը և ծածկեք այն խմորի 1/3-ով։ Խմորեղենը կարող եք զարդարել ընկույզով։
  • Քայլ 4: Թխեք խմորեղենը 180 աստիճան տաքացված ջեռոցում։ Ստուգեք եփվածությունը՝ փոքրիկ փայտիկը դնելով խմորեղենի կենտրոնում․ եթե մաքուր է դուրս գալիս, այն պատրաստ է։
  • Քայլ 5: Վայելե՛ք խնձորով և դարչինով խմորեղենը մեկ բաժակ տաք թեյով և հաճելի երաժշտությամբ։

Հուսով ենք, որ դուք կհավանեք մեր բաղադրատոմսը: