Դդմիկով ռոլեր

icon Չափաբաժին

icon

Պատրաստման ժամանակը 15
Ընդհանուր ժամանակը 15

Բաղադրիչներ

Դդմիկ 2
«Երեմյան Փրոդաքթս»-ի հալած պանիր 3-4 ճաշի գդալ
«Երեմյան Փրոդաքթս»-ի թթվասեր 2 ճաշի գդալ
թարմ սամիթ
սխտոր 1 պճեղ
պինդ խաշած ձու 1
աղ, պղպեղ ըստ ճաշակի
ձիթայուղ ըստ ճաշակի
քերած պարմեզան ըստ ճաշակի
Բաղադրատոմս icon

Պատրաստման եղանակը

  • Քայլ 1: Շատ բարակ, հորիզոնական կտրատեք դդմիկը։
  • Քայլ 2: Տապակեք բուսայուղի մեջ և անձեռոցիկով հեռացրեք ավելորդ բուսայուղը։
  • Քայլ 3: Ռոլերի միջուկի համար խառնեք հալած պանիրը, թթվասերը, մանր կտրատած սամիթը, սխտորը և քերած ձուն։ Վերջում ավելացրեք աղն ու պղպեղը և խառնեք մինչև համասեռ զանգված դառնալը։
  • Քայլ 4: Դդմիկի տապակած շերտերը երկու կողմից թաթախեք քերած պարմեզանի մեջ։
  • Քայլ 5: Լցոնեք դդմիկն ու փաթաթեք ռոլի տեսքով։ Կարող եք մատուցել։

Հեշտ էր, այնպես չէ՞․ ընդամենը 5 քայլ և ընթրիքի համար հիանալի ու համեղ նախուտեստ ունեք։