Գերժամանակակից գործարան․ ISO չափանիշներին համապատասխան
Մենք մեծ պատասխանատվություն ենք ստանձնել Հայաստանում զարգացնել կաթնամթերքի արտադրության նոր մշակույթ՝ արտադրել ու մատակարարել որակով կաթ, ձևավորել կաթի սպառման նոր մշակույթ։ Որակյալ կաթի արտադրության գործընթացում շատ կարևոր է կաթի պատշաճ վերամշակում իրականացնելը, իսկ դրա համար առաջնայինը պայմաններն են։ Այս գործարանի շնորհիվ մենք կարող ենք վստահաբար ասել, որ արտադրում ենք ամենաբարձր չափանիշներին համապատասխանող կաթ ու կաթնամթերք:
Մեր Գործարանը
Արտադրական ցիկլը
Մեր արտադրամասերը նախագծված են առավելագույն ճշգրտությամբ՝ ապահովելու արդյունավետ գործընթաց և տարածքի օպտիմալ օգտագործում, ներառյալ հատուկ սառնարանային սարքավորումները:
Ընդարձակ պահեստների շնորհիվ մենք տրամադրում ենք բոլոր հնարավորությունները հումքի, փաթեթավորման նյութերի և պատրաստի արտադրանքի պահպանման համար։
Մեր կաթնամթերքի արտադրամասն օրական արտադրում է 150 տոննա կաթ, որն ապահովում է կաթնամթերքի բազմազանության կայուն արտադրություն և մատակարարում։
Մենք ունենք 10 շշալցման հոսքագիծ, ինչը լիովին թույլ է տալիս ապահովել արտադրանքի վերամշակման մեծ ծավալ՝ բավարար արտադրողականությամբ։
Մեր գործարանը անցել է ISO սերտիֆիկացում մեծ պատասխանատվությամբ, ինչը ցույց է տալիս մեր հավատարմությունը բարձր որակի չափանիշներին:
Ողջ տարվա ընթացքում մենք պահպանում ենք որակի խիստ չափանիշներ՝ միաժամանակ արտադրելով մինչև 5 միլիոն միավոր՝ ընդգրկելով կաթնամթերքի լայն տեսականի:
Լաբորատորիան իրականացնում է համապարփակ թեստավորում՝ ներառյալ կաթի առաջնային փորձարկումը, ֆիզիկաքիմիական, մանրէաբանական հետազոտությունը՝ ապահովելով արտադրանքի անվտանգությունը:
350 քմ․ մակերեսով ջրամբարն ապահովում է կայուն ջրամատակարարում արտադրական գործընթացների և կենցաղային կարիքների համար։
Խորը մաքրման կայաններն ապահովում են սարքավորումների ամբողջական մաքրում՝ դրանով իսկ ապահովելով արտադրանքի անվտանգությունն ու որակը:
Մենք ունենք որակյալ պանրի հնեցման և հասունացման մասնագիտացված պահոցներ, որոնք համալրված են անհրաժեշտ էլեկտրոնային սարքերով՝ բարձր և կայուն որակի ապահովման համար։