Վերջապե՜ս․ 200գ տարողությամբ փոքր թթվասեր՝ «Երեմյան Փրոդաքթս»-ից

24.04.2024
«Երեմյան Փրոդաքթս»-ի 450 գ թթվասերը կաթնամթերքի շուկայում է 2020 թ․-ից։ Այս տարիների ընթացքում այն հասցրեց դառնալ հազարավոր ընտանիքների սիրելի կաթնամթերքն ու նախընտրած թթվասերը՝ շնորհիվ իր համի, բարձր որակի և յուղայնության։ Մենք հաճախ էինք լսում մեր հավատարիմ սպառողներից, որ նրանք ավելի փոքր տարայով թթվասերին են սպասում։



Եվ հիմա ուրախ ենք ներկայացնել «Երեմյան Փրոդաքթս»-ի թթվասերի հագեցած ու իրական, նույնքան սիրելի համի արդեն երկար սպասված փոքր՝ 200 գ տարայով տարբերակը։

«Երեմյան Փրոդաքթս»-ի ինչպես մեծ տարայով, այնպես էլ 200 գ տարողությամբ թթվասերը 25% յուղայնություն ունի, ինչով էլ մենք առանձնանում ենք կանթամթերքի շուկայում։ Յուղայնության այս տարբերակը բացահայտում է թթվասերի իրական, հարուստ ու հագեցած համը։ Թթվասերի բարձր որակական և համային հատկանիշների գլխավոր երաշխիքն է սեփական ֆերմայից ստացվող անարատ կաթը։



«Սերմից՝ սեղան» հայեցակարգը հնարավորություն է տալիս արտադրել «Ա» կարգի կաթ, հետևաբար կաթնամթերքի մեր ողջ տեսականին նույնպես կայուն որակի և բարձրակարգ է։ Մեր թթվասերը նաև զերծ է գլյուտենից։

Եկեք նաև վերհիշենք թթվասերի օգտակարության մասին։ Թթվասերը պարունակում է վիտամին A, ինչը կարևոր է մեր տեսողության և իմունային համակարգի համար։ Թթվասերը հարուստ է ֆոսֆորով, ինչը կալցիումից հետո մեր օրգանիզմի մյուս կարևոր հանքանյութերից է և հատկապես կարևոր է ոսկորների ամրության համար։


Ի՞նչ կարելի է պատրաստել թթվասերով


Բոլորն ունեն թթվասերի օգտագործման իրենց սիրելի տարբերակն ու բաղադրատոմսերը։
Այն հնարավոր է վայելել և՛ առանց որևէ հավելյալ բաղադրիչների, և՛ կաթնաշոռով, և՛ համեղ բաղադրատոմսերում։
Այս անգամ շատ թեթև ու արագ պատրաստվող, բայց նաև համեղ ու օգտակար բաղադրատոմս ենք ուզում ձեզ ներկայացնել՝ նրբաբլիթներով տորթ՝ թթվասերային կրեմով։


Բաղադրիչներ


նրբաբլիթներ


• 3 ձու
• 40 գ «Երեմյան Փրոդաքթս»-ի հալած կարագ
• 225 գ ալյուր
• 500 մլ «Երեմյան Փրոդաքթս»-ի կաթ
• աղ
• կանաչ սոխ

Կրեմ


• 600 գ «Երեմյան Փրոդաքթս»-ի թթվասեր
• 3-4 պճեղ սխտոր
• 1 փունջ սամիթ

Ինչպես պատրաստել


Ալյուրն ու աղը խառնել, հերթով ավելացնել երեք ձուն և խառնել։ Գոլ կաթն ավելացնել աստիճանաբար, անընդհատ հարել, որպեսզի ստանանք համասեռ զանգված։ Ավելացնել հալած կարագն ու մանր կտրատած սոխը։ Թխել նրբաբլիթներ և պատրաստել կրեմը։

Խառնել թթվասերը, ճզմած սխտորն ու կտրատած սամիթը։ Հերթով՝ շերտ առ շերտ քսել կրեմն ու պահել սառնարանում մոտ կես ժամ, այնուհետև մատուցել։ Դե ինչ, բարի ախորժակ։


Որտե՞ղ գտնել մեր կաթնամթերքը


«Երեմյան Փրոդաքթս»-ն առաջարկում է անարատ կաթնամթերքի լայն տեսականի՝ բնական մաքուր կաթ, թթվասեր, մածուն, քամած մածուն, յոգուրտ, կաթնաշոռ, կարագ, ռեժան, ինչպես նաև պանրի տեսականի՝ լոռի, սուլուգունի, մոցարելլա, ռիկոտտա, բուրրատա, հալած պանիր։

Հիշեցնենք նաև, որ հոգ տանելով շրջակա միջավայրի մասին՝ «Երեմյան Փրոդաքթս»-ը մշակել է տարաների հետ վերադարձի ծրագիր։ Եվ ինչպես մեր մնացած ապակյա տարաները, այնպես էլ 200 գ թթվասերի տարաները կարող եք վերադարձնել՝ մինչև 20 տարայի դեպքում վճարելով առաքման համար, 20 և ավելի տարայի դեպքում առաքիչը կմոտենա, կվերցնի տարաներն ու կվճարի համապատասխան գումարը, ինչպես նաև տարաները կարող եք մոտեցնել մեր ֆիրմային խանութներ։

200գ տարայով թթվասերն արդեն վաճառվում է Երևանի սուպերմարկետներում, մեր ֆիրմային խանութներում՝ Թումանյան 21, «Լավաշ» ռեստորան և Ամիրյան 3/37, “Burgery Angus & More”, ինչպես նաև կարող եք պատվիրել առցանց՝ yeremyan.delivery կայքով։