Շա՜տ Կաթը Շա՜տ Սեր Է

17.11.2023
«ՇԱ՜Տ ԿԱԹԸ ՇԱ՜Տ ՍԵՐ Է» խորագրով 2023թ․-ին մայիսի 27-ին «Երեմյան Փրոդաքթս»-ն անցկացրեց Հայաստանում կաթի առաջին և ամենամարդաշատ հյուրասիրությունը, որի ընթացքում խմվեց 5000 բաժակ կաթ։



«Երեմյան Փրոդաքթս»-ի՝ «Կաթը սեր է» կարգախոսն արդեն երեք տարի է՝ արտահայտում է մեր սերը, նվիրումն ու պատասխանատվությունը սպառողների հանդեպ, և պատահական չէ, որ կաթի ամենամեծ հյուրասիրության համար ընտրվեց մեր կարգախոսի փոփոխված՝ «ՇԱ՜Տ ԿԱԹԸ ՇԱ՜Տ ՍԵՐ Է» տարբերակը։ Սա հազարավոր մարդկանց հետ մեր սերը կիսելու ևս մեկ հիանալի առիթ էր։



«Երեմյան Փրոդաքթս»-ն իր սպառողների հանդեպ մեծ պատասխանատվությամբ և հոգատարությամբ նոր մշակույթի սկիզբը դրեց։ Մենք ցանկանում ենք բարձրորակ կաթի և կաթնամթերքի օգտագործումը դարձնել մարդկանց առօրյայի անբաժան մասը՝ նպաստելով ավելի առողջ ապագայի ձևավորմանը։

Մենք ապահովում ենք մեր կաթի և կաթնամթերքի բարձր որակը մեր «սերմերից սեղան» հայեցակարգի շնորհիվ: Այն թույլ է տալիս լիովին վերահսկել արտադրական գործընթացը՝ սերմը ցանելու պահից մինչև այն պահը, երբ կաթնամթերքը հասնում է ձեր սեղանին:

Այսօր մեր յուրաքանչյուր գաղափարի, ամեն քայլի ու նախաձեռնության հիմքում հենց այդ տեսլականն է։ Եվ պատահական չէ, որ Հայաստանում կայուն, որակյալ կաթնամթերք արտադրող «Երեմյան Փրոդաքթս»-ը մայրաքաղաքի սրտում կազմակերպեց կաթի ամենամարդաշատ հյուրասիրությունը։



«Երեմյան Փրոդաքթս»-ն առաջարկում է կաթնամթերքի լայն տեսականի, որը ներառում է կաթ, կաթնաշոռ, ռիկոտտա, սերուցք, թթվասեր, մածուն, քամած մածուն, թան, հալած պանիր, սուլուգունի, մոցարելլա և լոռի պանիր:

Սիրառատ միջոցառումն իր շուրջն էր համախմբել հազարավոր երևանցիների, քաղաքի հյուրերի և զբոսաշրջիկների, ովքեր մեծ ոգևորությամբ էին եկել կիսելու սերը։ Հատկանշական է, որ հյուրերից շատերը մարզերից եկել էին հատուկ մեր միջոցառմանը մասնակցելու համար։ Թեև ի սկզբանե նախատեսված էր, որ հյուրասիրելու ենք 3000 բաժակ կաթ, սակայն արդյունքում 5000 բաժակ կաթ հյուրասիրեցինք։

Միջոցառումն աննախադեպ էր նրանով, որ «Երեմյան Փրոդաքթս»-ի ֆերման ևս եկել էր Երևան՝ կովիկների ու հորթուկների հետ միասին։ Ֆերմայի աստղերը՝ կովերը, ամբողջ ընթացքում հյուրերի, երեխաների ուշադրության կենտրոնում էին․ չէ՞ որ ամեն օր չենք Երևանի կենտրոնում ազնվացեղ կովերի ու հորթուկների հանդիպում։ Ծաղիկը, Պայծառն ու Խատուտիկը մեր ֆերմայի ամենաբարձր կաթնատվությամբ կովերն են․ նրանք օրական մինչև 35 լիտր կաթ են տալիս։



Seasons Park-ում ներկայացված էին նաև գյուղտեխնիկան և կաթ տեղափոխող մեքենան։ Սա միջոցառման ամենահետաքրքրական և գրավիչ հատվածներից մեկն էր թե՛ մեծերի, թե՛ փոքրերի համար։ Շատ զբոսաշրջիկների համար էլ անակնկալ էր միջոցառումը, նրանց խոսքով՝ առաջին անգամ էին նման միջոցառման մասնակցում, քաղաքի կենտրոնում հորթուկներ ու կովեր տեսնում։ Շատերն էլ առաջին անգամ էին փորձում «Երեմյան Փրոդաքթս»-ի կաթն ու ուրախությամբ հայտնում՝ հավանել են ու անպայման կդարձնեն իրենց սննդակարգի մի մասը։ Իսկ մենք խոստացանք գեղեցիկ ավանդույթ դարձնել նմանատիպ մասշտաբային ու նորարարական միջոցառումները, միշտ զարմացնել մեր սպառողներին ինչպես բարձրորակ արտադրանքով, այնպես էլ անակնկալներով ու նոր գաղափարներով։



Այդ օրվա ընթացքում շուրջ 20,000 մարդ ծանոթացավ «Երեմյան Փրոդաքթս»-ի տեսլականին, արժեքներին և արտադրանքին, ֆերմայի աշխատանքին և կովիկներին։ Միջոցառման երկրորդ և ամենասպասված հատվածը, իհարկե, կաթի հյուրասիրությունն էր։ Իսկ վերջում ևս մեկ անակնկալ ունեինք՝ «Hayat Project»-ն իր երաժշտությամբ ապահովեց բարձր տրամադրությունը․ հյուրերն ուրախ էին և անկեղծորեն կիսվում էին՝ անհամբեր սպասում են «Երեմյան Փրոդաքթս»-ի հետ հաջորդ հանդիպմանը։



Միջոցառման կարգախոսն էր «ՇԱ՜Տ ԿԱԹԸ ՇԱ՜Տ ՍԵՐ Է», քանի որ «Երեմյան Փրոդաքթս»-ի աշխատանքի կոնցեպտի հիմքը սերն է՝ յուրաքանչյուր արտադրանք ամբողջ թիմի սիրո և նվիրումի արդյունքն է, և չմոռանանք, որ կաթը սեր է և մենք ուրախ ենք կիսել այն ձեզ հետ ամեն օր։