Մեկ Բաժակ Կաթ Նախաճաշին

03.11.2023
«Երեմյան Փրոդաքթս»-ը ստեղծվեց՝ հիմքում համարձակ նպատակ ունենալով. հանրությանն ապահովել որակապես կայուն և անարատ կաթնամթերքով, ամեն օր կաթնամթերք օգտագործելը դարձնել մարդկանց կենսակերպը․․․



«Երեմյան Փրոդաքթս»-ի կաթը ստացվում է մեկ աղբյուրից՝ բացառելով մարդկային միջամտությունը։ Մեր «Սերմից՝ սեղան» հայեցակարգը հնարավորություն է տալիս վերահսկել կաթի և կաթնամթերքի արտադրության բոլոր փուլերը՝ մեր հողատարածքում սերմը ցանելուց մինչև կաթնամթերքի հայտնվելը ձեր սեղանին։

Առավոտյան մեկ բաժակ կաթով սկսելու մշակույթը


Սննդարար ու ճիշտ ընտրված մթերքներով նախաճաշը առողջ լինելու կարևոր պայմաններից է։ Օրինակ, առավոտյան մեկ բաժակ կաթ խմելը օրը սկսելու լավագույն տարբերակներից է։ Ինչո՞ւ հենց կաթ․ կաթը մարդու օրգանիզմի համար կարևոր վիտամինների և հանքանյութերի մեծ աղբյուր է, այդ թվում՝ կալցիումի, սպիտակուցի և կալիումի։



Մենք ցանկանում ենք կաթի օգտագործումը դարձնել մարդկանց առօրյայի անբաժան մասը։ Հենց այդ նպատակը հետապնդելով մենք սկսեցինք «Լավաշ», «Շերեփ», «Սիզընս Սվիթլենդ» և «Սիզընս» ռեստորաններում առավոտյան մեկ բաժակ կաթ հյուրասիրելու մշակույթը։ Մեր հյուրերը առավոտյան մեր ռեստորաններում նախաճաշելիս իրենց օրը սկսում են մեկ բաժակ անարատ կաթով։ Մեկ տարվա ընթացքում ավելի քան 68․000 բաժակ կաթ ենք հյուրասիրել և շարունակում ենք այդ ավանդույթը։

Եվ չմոռանանք, որ կաթը սեր է, և մենք ուրախ ենք կիսել այն ձեզ հետ ամեն օր։