«Երեմյան Փրոդաքթս»-ի նոր պելմեններ

12.04.2024
«Երեմյան Փրոդաքթս»-ը ստեղծման օրվանից՝ 2020 թվականից, հայտնի է իր անարատ կաթով և որակյալ կաթնամթերքով, սակայն մենք արտադրում ենք նաև կիսապատրաստուկներ։ Շատերն արդեն ծանոթ են և սիրում են «Երեմյան Փրոդաքթս»-ի պելմենները։



Վերջին 3 տարիներին մեր անգուսի մսով պելմենները հարմար, սիրելի և որակյալ սննդի տարբերակ են եղել մեր սպառողների և նրանց ընտանիքների համար։ Եվ տեսնելով սպառողների օր օրի աճող սերը, մենք որոշեցինք ներկայացնել պելմենների այլ համեր և փաթեթավորման նոր չափեր՝ ստեղծելով նոր՝ ընտանեկան փաթեթ։
Նախկինում մենք արտադրում էինք միայն դասական՝ անգուսի մսով պելմեններ, բայց այժմ ներկայանում ենք 3 տարբերակով՝ «Պելմեններ Դասական՝ անգուսի մսով», «Պելմեններ նրբահամ՝ հորթի մսով» և «Պելմեններ պրեմիում՝ մարմարե մսով»։



Ունենք նաև ընտանեկան տարբերակ, որի փաթեթը 450 գրամի փոխարեն 900 գրամ է։ Այնպես որ, 4 անձից բաղկացած ընտանիքը պելմենների 1 փաթեթով հիանալի ընթրիք կունենա։

Դասական․ Հիշո՞ւմ եք փաթեթավորման այս տարբերակը․․․ Սիրելի պելմեններն այժմ ունեն այս տեսքը՝



Նրբահամ․ Ամենանուրբ պելմենները, որ երբևէ կփորձեք։ Այս պելմենները պատրաստվում են հորթի մսից, նուրբ են և անչափ ախորժելի։



Պրեմիում․ Մեր Պրեմիում պելմենները պատրաստվում են անգուս ցեղատեսակի հատընտիր մսի կտորներից, որոնք առանձնանում են բարձր մարմարայնությամբ, և հետևաբար պելմենները շատ հյութեղ են, հարուստ մսի համով։


Grade A Excellence


«Երեմյան Փրոդաքթս»-ի պելմենների փաթեթավորման վրա կարելի է տեսնել «Grade A Excellence» տարբերանշանը։ Այս նշանը ապացույցն է, որ մեր պելմենների բաղադրության մեջ օգտագործված միսն անհամեմատ շատ է քան խմորը։ Պելմենների միջուկի պարունակությունը բաղկացած է որակյալ մսից, որը ստանում ենք մեր սեփական ֆերմայից։


Միս՝ սեփական ֆերմայից


Բարձրակարգ ու որակյալ մսի ստացման կարևոր և կայուն երաշխիքներից թերևս առաջնայինն այն է, որ օգտագործվող մսի 100%-ը ստացվում է մեր սեփական ֆերմայից: Կենդանիների խնամքի կազմակերպման մեր հայեցակարգը հնարավոր է դարձնում ստանալ բացառիկ որակական և համային հատկանիշներով միս, որը համապատասխանում է հնարավոր ամենաբարձր չափանիշներին։

Մեր ֆերմայում մենք առաջնայնություն ենք տալիս Black Angus մաքրացեղ գենետիկայով կենդանիների բուծմանը՝ որպես մսի արտադրության մեջ գերազանցության մեր հանձնառության հիմնական երաշխիքներից մեկը։ Մենք կարևորում ենք Black Angus մաքրացեղ գենետիկայով կենդանիների խնամքի, բարեկեցության և աճի բոլոր փուլերը՝ ամբողջական վերահսկողություն սահմանելով ողջ գործընթացի նկատմամբ:


Որտե՞ղ գտնել


Մեր նոր պելմեններն արդեն վաճառքում են։ Ինչպես մեր կաթնամթերքը, այնպես էլ պելմենները կարող եք գտնել Երևանի սուպերմարկետներում և իհարկե, Բուրգըրիի և Լավաշ ռեստորանի մեր ֆիրմային խանութներում։ Բացի այդ, կարող եք պատվիրել Yeremyan Delivery առաքման ծառայության միջոցով։

Ինչպե՞ս պատրաստել




Պելմեններ պատրաստելը շա՜տ հեշտ է։

  • Քայլ 1․ Կաթսայով ջուր եռացնել, ավելացնել 1 հատ դափնու տերև և մի փոքր սև պղպեղի սերմեր։

  • Քայլ 2․ Երբ ջուրը սկսի եռալ, ավելացնել պելմեններն ու եփել 7-10 րոպե։

  • Քայլ 3․ Երբ պելմեններն արդեն եփված են, ջրից տեղափոխել ափսեի մեջ։

  • Քայլ 4․ Ավելացրել մեկ գդալ «Երեմյան Փրոդաքթս»-ի թթվասեր և վայելել։