Search Page

Search results

Ապրանքատեսականի

Milk

Կաթ 0.5%

750 մլ
800
Milk

Մածուն 3.6%

450 մլ
600
Milk

Պելմեններ նրբահամ հորթի մսով

450 մլ
1870
Milk

Կաթ 3.2%

750 մլ
900
Milk

Թթվասեր 25%

450 մլ
1220
Milk

Կաթնաշոռ 12%

180 մլ
730
Milk

Ռիկոտտա 9%

180 մլ
730
Milk

Հալած Պանիր 60%

190 մլ
590
Milk

Ռեժան 65%

200 մլ
1200
Milk

Քամած մածուն 11%

200 մլ
620
Milk

Ըմպելի Յոգուրտ ելակ 0.5%

330 մլ
390
Milk

Ըմպելի Յոգուրտ դեղձ 0.5%

330 մլ
390
Milk

Ըմպելի Յոգուրտ բալ 0.5%

330 մլ
390
Milk

Ըմպելի Յոգուրտ ազնվամորի 0.5%

330 մլ
390
Milk

Թան 2.0%

330 մլ
260
Milk

Լոռի Պանիր

100 մլ
385
Milk

Սուլուգունի Պանիր

100 մլ
490
Milk

Մոցարելլա Պանիր

100 մլ
465
Milk

Թել Պանիր

100 մլ
450
Milk

Հորած Պանիր

100 մլ
350
Milk

Պելմեններ պրեմիում մարմարե տավարի մսով Black Angus

450 մլ
1810
Milk

Պելմեններ դասական անգուսի մսով

450 մլ
1450
Milk

Նրբաբլիթ մսով

1 մլ
400
Milk

Նրբաբլիթ սնկով

1 մլ
350
Milk

Նրբաբլիթ կաթնաշոռով

1 մլ
300
Milk

Տոլմա կաղամբով

100 մլ
460
Milk

Տոլմա թփով

100 մլ
540
Milk

Իշլի քյուֆթա

1 մլ
400
Milk

Բեկոն

100 մլ
800
Milk

Պաշինա

100 մլ
600
Milk

Բաստուրմա

100 մլ
1500
Milk

Սուջուխ

100 մլ
850
Milk

Որսորդական երշիկ

100 մլ
580
Milk

Նրբերշիկ հոթ դոգի դասական

100 մլ
450
Milk

Նրբերշիկ խոզի

100 մլ
430
Milk

Խոզի ռուլետ թիակից

100 մլ
850
Milk

Ղավուրմա

100 մլ
1500
Milk

Նրբերշիկ հոթ դոգի կանաչիով

100 մլ
450
Milk

Նրբերշիկ հոթ դոգի պանրով

100 մլ
460
Milk

Պելմեններ նրբահամ հորթի մսով

900 մլ
3490
Milk

Պելմեններ պրեմիում մարմարե տավարի մսով Black Angus

900 մլ
3370
Milk

Պելմեններ դասական անգուսի մսով

900 մլ
2770
Milk

Կաթ 250 մլ

250 մլ
320
Milk

Սերուցքային կարագ 82,5%

200 մլ
1450
Milk

Թթվասեր 25%

200 մլ
710
Milk

Ստրաչատելլա պանիր

200 մլ
1840
Milk

Կաթնաշոռ յուղազերծ 0.5%

180 մլ
650
Milk

Թթվասեր 15%

450 մլ
1020
Milk

Թթվասեր 15%

200 մլ
590
Milk

Ըմպելի Յոգուրտ ազնվամորի 0.5% 800գր

800 մլ
780

Նորություններ

Տաշիրի անասնապահական համալիր

05.10.2023

2022 թվականին սկսվեցին «Երեմյան Փրոջեքթս»-ի՝ Լոռու մարզի Տաշիր համայնքի Հայաստանում նման մոդելով ու մասշտաբներով առաջին անասնապահական խոշոր համալիրի շինարարական աշխատանքները։


«Երեմյան Ֆարմ»-ի անասնապահական 30 հեկտարից ավելի տարածք ընդգրկող համալիրը ներառում է խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի համար նախատեսված ֆերմաներ, սպանդանոց՝ երկու ֆերմաների համար, կերախառնուրդի պահեստ, կերային կուլտուրաների աճեցման համար նախատեսված հողատարածք, ավտոմատ կիթի գերժամանակակից սրահ, գյուղատնտեսական մեքենաների կայանատեղի և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ։
«Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի խոսքով՝ այս ծրագրի նպատակը ՀՀ-ում պարենային անվտանգության, գյուղատնտեսության և տնտեսական զարգացման ապահովումն է։

Տաշիրի մեր նոր ֆերմայում նախատեսվում է քիչ արտադրողականությամբ կենդանիների փոխարինում ավելի բարձր արտադրողականությամբ կենդանիներով, ինչպես նաև մսամթերքի և կաթնամթերքի արտադրության մեծացում։ Իսկ նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ ագրոարդյունաբերական համալիրի արդիականացումը կապահովի բարձրորակ գյուղմթերքի արտադրություն։

«Երեմյան Փրոջեքթս»-ը Հայաստանում ժամանակակից անասնաբուծության և կաթնամթերքի արտադրության նոր մշակույթ զարգացնելու մեծ պատասխանատվություն է ստանձնում, քանի որ մենք ստեղծելու ենք վերջին սերնդի տեխնոլոգիաներով հագեցած ֆերմաներ և նպաստելու ենք տավարաբուծության զարգացմանը։

Ավելին icon

Մեկ Բաժակ Կաթ Նախաճաշին

03.11.2023

«Երեմյան Փրոդաքթս»-ը ստեղծվեց՝ հիմքում համարձակ նպատակ ունենալով. հանրությանն ապահովել որակապես կայուն և անարատ կաթնամթերքով, ամեն օր կաթնամթերք օգտագործելը դարձնել մարդկանց կենսակերպը․․․



«Երեմյան Փրոդաքթս»-ի կաթը ստացվում է մեկ աղբյուրից՝ բացառելով մարդկային միջամտությունը։ Մեր «Սերմից՝ սեղան» հայեցակարգը հնարավորություն է տալիս վերահսկել կաթի և կաթնամթերքի արտադրության բոլոր փուլերը՝ մեր հողատարածքում սերմը ցանելուց մինչև կաթնամթերքի հայտնվելը ձեր սեղանին։

Առավոտյան մեկ բաժակ կաթով սկսելու մշակույթը


Սննդարար ու ճիշտ ընտրված մթերքներով նախաճաշը առողջ լինելու կարևոր պայմաններից է։ Օրինակ, առավոտյան մեկ բաժակ կաթ խմելը օրը սկսելու լավագույն տարբերակներից է։ Ինչո՞ւ հենց կաթ․ կաթը մարդու օրգանիզմի համար կարևոր վիտամինների և հանքանյութերի մեծ աղբյուր է, այդ թվում՝ կալցիումի, սպիտակուցի և կալիումի։



Մենք ցանկանում ենք կաթի օգտագործումը դարձնել մարդկանց առօրյայի անբաժան մասը։ Հենց այդ նպատակը հետապնդելով մենք սկսեցինք «Լավաշ», «Շերեփ», «Սիզընս Սվիթլենդ» և «Սիզընս» ռեստորաններում առավոտյան մեկ բաժակ կաթ հյուրասիրելու մշակույթը։ Մեր հյուրերը առավոտյան մեր ռեստորաններում նախաճաշելիս իրենց օրը սկսում են մեկ բաժակ անարատ կաթով։ Մեկ տարվա ընթացքում ավելի քան 68․000 բաժակ կաթ ենք հյուրասիրել և շարունակում ենք այդ ավանդույթը։

Եվ չմոռանանք, որ կաթը սեր է, և մենք ուրախ ենք կիսել այն ձեզ հետ ամեն օր։

Ավելին icon

«Երեմյան Փրոջեքթս»-ի ֆերմայի բացումը Տաշիր համայնքում

02.11.2023

Հոկտեմբերի 28-ին Լոռու մարզի Տաշիր համայնքում տեղի ունեցավ «Երեմյան Փրոջեքթսի»՝ իր տեսակի մեջ առաջին ու եզակի անասնապահական խոշոր համալիրի պաշտոնական բացումը։
Բացման արարողությանը ներկա էին ՀՀ կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և գործընկեր այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, և «Երեմյան Փրոջեքթսի» թիմի անդամներ։

Ներդրումային այս խոշոր ծրագիրը մեկնարկել էր 2022 թվականին, երբ ՀՀ կառավարությունը, Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ), և «Երեմյան ֆարմը» համագործակցության հուշագիր ստորագրեցին։ Հուշագրով ամրագրված համագործակցության նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգությունն ու կայուն տնտեսական զարգացումն ագրոարդյունաբերության ոլորտում։

Ներդրումային ծրագրի շրջանակում Տաշիր համայնքում ձեռք է բերվել մոտ 300 հեկտար վարելահող, և 32 հեկտար տարածության վրա շուրջ 70 հազար քմ. տարածք է կառուցվել ու կահավորվել։ Շինարարական աշխատանքները տևել են 14 ամիս.
«Նման ժամկետներում այսպիսի արդյունք ապահովելը, մեկ բառով ասած՝ ֆանտաստիկա է։ Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ամբողջ թիմին, որը, իրոք, արել է անհնարինը։ Թիմն էր այն շարժիչ ուժը, որն ինձ ստիպեց հավատալ մեր ուժերին, ոգեշնչեց ու համոզեց, որ մենք կարող ենք, մենք ի զորու ենք։ Եվ հենց նրանց ամենօրյա նվիրված ու պատասխանատու աշխատանքի շնորհիվ մենք այս արդյունքն ունենք», - ասաց «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը։

Opening of Yeremyan farm

Անասնապահական համալիրը բաղկացած է տավարաբուծական ֆերմայից, որն իր հերթին ունի անասնապահական գոմերի 2 մասնաշենք (1500 գլուխ կենդանու համար, որոնք օրական 40-45 հազար լիտր կաթ են ապահովելու) շրջանաձև ավտոմատ կթարան, կերաղաց և կերախառնուրդի պահեստ, գյուղատնտեսական մեքենաների կայանատեղի, չոր խոտի ընդարձակ պահեստ, սիլոսի, գոմաղբի հեռացման հորեր։ Անասնապահական համալիրի խոզաբուծական ֆերման (580-600 մայր խոզերի համար, որոնք տարվա կտրվածքով 17 000 գլուխ կենդանի են տալու) ունի 3 անասնապահական գոմեր, կերաղաց և կերախառնուրդի պահեստ, գոմաղբի հեռացման հորեր։ Բոլոր միավորներն ունեն ադմինիստրատիվ մասնաշենքեր, որոնք ներառում են հարմարավետ և ժամանակակից սարքավորումներով կահավորված գրասենյակ, ընդարձակ և լուսավոր հանդիպումների սրահ, առանձին աշխատասենյակներ, խոհանոց:

Ներդրումային այս Ծրագիրն իրականացվում է Եվրասիական զարգացման բանկի, ինչպես նաև Հայաստանի կառավարության ֆինանսական աջակցությամբ, որը «ՀՀ անասնաբուծության ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերի աջակցություն» ծրագրի շրջանակում մասնակիորեն սուբսիդավորել է սույն նախագծի ներդրումային ծախսերը։
«Կառավարությունը կարևորում է Հայաստանի Հանրապետությունում ներդրումային խոշոր ծրագրերի իրականացումը, որոնք միտված են նպաստել պարենային անվտանգության ապահովմանն ու ագրոարդյունաբերության ոլորտում կայուն տնտեսական զարգացմանը։ Կրկնակի ողջունելի է, երբ նման ծրագրերն իրականացվում են պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում։ Էկոնոմիկայի նախարարության անունից հայտնում եմ մեր պատրաստակամությունը հնարավորինս աջակցել նման խոշոր նախաձեռնությունների իրականացմանը։ Վստահ եմ, բարձրակարգ, գերժամանակակից սարքավորումներով հագեցած այս ֆերման լավ օրինակ կծառայի մեծ և փոքր ֆերմերային ընկերությունների համար, թե ինչպես պետք է զբաղվել բարձր արտադրողական գյուղատնտեսությամբ», - նշել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։



«Երեմյան Փորջեքթսի» նախագիծը նշանակալի ներդրում է պարենային անվտանգության ապահովման և ագրոարդյունաբերական համալիրի զարգացման գործում, և մենք ուրախ ենք դրանում մասնակիցը լինելու համար: Ընթացիկ ռազմավարական շրջանում ԵԱԶԲ-ն հատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանի Հանրապետությունում իրականացվող նախագծերին։ Անցած տարվա ընթացքում, բացի ագրոարդյունաբերական համալիրից, մեզ հաջողվեց զգալիորեն մեծացնել մեր պորտֆելը երկրի համար այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան և արդյունաբերությունը»,- նշել է ԵԱԶԲ խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովը։
Դավիթ Երեմյանի խոսքով՝ սա աննախադեպ նախագիծ է թե՛ Հայաստանի և թե՛ ոլորտի համար.
«Տվյալ ծրագրի շրջանակներում «Երեմյան Փրոջեքթսը» ներդրումներ է կատարում Հայաստանի երկու մարզում՝ Երևան քաղաքում կառուցվում է ժամանակակից կաթի վերամշակման գործարան, և Լոռու մարզի Տաշիր համայնքում կառուցվել է անասնապահական համալիր», - նշել է Դավիթ Երեմյանն ու հավելել,- «Ես մշտապես ասել եմ, որ այս նախագիծն ինձ համար անձնապես, ինչպես նաև «Երեմյան Փրոջեքթս» ընկերության համար պատվի հարց է, և ես ուրախ եմ ու հպարտ, որ մենք կարողացանք այդ պատիվը բարձր պահել, և այսօր ձեր դատին ենք հանձնում ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակի անասնապահական համալիր։ Այս ծրագրով մենք նաև մեծ պատասխանատվություն էինք ստանձնել Հայաստանում զարգացնել թե՛ ժամանակակից անասնապահության և կաթնամթերքի արտադրության և թե՛ կաթնամթերքի սպառման նոր մշակույթ։ Եվ այսօր, նախագծի արդյունքում՝ ունենալով այսպիսի մասշտաբների, այս որակի, այսպիսի սարքավորումներով ու տեխնոլոգիաներով հագեցած գերժամանակակից ֆերմա, մենք վստահ կարող ենք խոսել մեր առջև դրված խնդիրն ամբողջապես կատարելու մասին։ Նման ֆերմերային տնտեսվարումն առաջին հերթին պարենային անվտանգության ապահովման խնդիր է լուծում, ինչը մեր նպատակներից մեկն էր»։

Համալիրը ևս գործելու է «Սերմից՝ սեղան» փակ շղթայով, ինչի արդյունքում ապահովվելու է բարձրակարգ կաթի ու կաթնամթերքի արտադրությունը, մատակարարումն ու սպառումը․
«Փակ ցիկլի ապահովման և բարձրակարգ կաթի երաշխիքներից մեկը կերն է, դրա արտադրությունը։ Մենք համալիրի տարածքում ունենք սեփական հողատարածքներ, որտեղ ինքներս ենք ցանում սերմը, սեփական կերաղացում մշակում ենք այն և մատակարարում կենդանիներին։ Հաջորդ կարևոր փուլը կաթի ճիշտ վերամշակումն է, փաթեթավորումը և պատշաճ կերպով սպառողներին ներկայացնելը։ Այս բոլոր փուլերից հետո միայն ամբողջացվելու է մեր փակ ցիկլը։ Տվյալ փուլերից յուրաքանչյուրի ուղղությամբ պետք է շարունակենք հետևողական լինել, աշխատենք ճիշտ մոտեցումներով, որպեսզի ունենանք որակյալ արտադրանք», - ասաց Դավիթ Երեմյանը։
Այս նախագիծը հնարավորություն է տվել այս մեկ տարվա ընթացքում ապահովել նաև մարզի զբաղվածությունը, քանի որ շինարարության ընթացքում հիմնական աշխատուժը Լոռու մարզի բնակչությունն է եղել։ Անասնապահական համալիրի գործարկման արդյունքում կստեղծվի մինչև 120 աշխատատեղ։

Դավիթ Երեմյանի խոսքով՝ միակ խնդիրը մասնագետների բացն ու պակասն է եղել, իսկ դա էլ այն պատճառով, որ նախկինում Հայաստանում այս մասշտաբների ու այս պահանջներով ֆերմաներ չեն կառուցվել․ «Ցավոք, մեր երկրում պրոֆեսիոնալ անասնապահությամբ մարդիկ չեն զբաղվել, և դրա արդյունքն էլ այն հետևանքներն են, որոնք նշեցի։ Բայց մենք մեր արտասահմանյան գործընկերների հետ կարողացել ենք լրացնել այդ բացը։ Նրանք այս բարդ ճանապարհին մեր կողքին են եղել, օգնել իրենց մասնագիտական հմտություններով, փորձով ու խորհուրդներով։
Մենք Հայաստանի ֆերմերային տնտեսության մեջ նոր մոտեցումներ ենք ներդնում։ Մեր համալիրում չկան ո՛չ կթվորուհիներ, ոչ գոմապահներ, այստեղ աշխատանքն ավելի շատ մասնագիտական գիտելիք ու հմտություն է պահանջում։ Մեր կթի օպերատորները, կենդանիների խնամքի պատասխանատուներն այսօր բարդ և շատ գնահատելի աշխատանք են կատարում, որն իրենցից պահանջում է ամբողջովին փոփոխել մոտեցումները, վերապատրաստվել և սովորել նորը», - ասաց Դավիթ Երեմյանը։

Ավելին icon

Շա՜տ Կաթը Շա՜տ Սեր Է

17.11.2023

«ՇԱ՜Տ ԿԱԹԸ ՇԱ՜Տ ՍԵՐ Է» խորագրով 2023թ․-ին մայիսի 27-ին «Երեմյան Փրոդաքթս»-ն անցկացրեց Հայաստանում կաթի առաջին և ամենամարդաշատ հյուրասիրությունը, որի ընթացքում խմվեց 5000 բաժակ կաթ։



«Երեմյան Փրոդաքթս»-ի՝ «Կաթը սեր է» կարգախոսն արդեն երեք տարի է՝ արտահայտում է մեր սերը, նվիրումն ու պատասխանատվությունը սպառողների հանդեպ, և պատահական չէ, որ կաթի ամենամեծ հյուրասիրության համար ընտրվեց մեր կարգախոսի փոփոխված՝ «ՇԱ՜Տ ԿԱԹԸ ՇԱ՜Տ ՍԵՐ Է» տարբերակը։ Սա հազարավոր մարդկանց հետ մեր սերը կիսելու ևս մեկ հիանալի առիթ էր։



«Երեմյան Փրոդաքթս»-ն իր սպառողների հանդեպ մեծ պատասխանատվությամբ և հոգատարությամբ նոր մշակույթի սկիզբը դրեց։ Մենք ցանկանում ենք բարձրորակ կաթի և կաթնամթերքի օգտագործումը դարձնել մարդկանց առօրյայի անբաժան մասը՝ նպաստելով ավելի առողջ ապագայի ձևավորմանը։

Մենք ապահովում ենք մեր կաթի և կաթնամթերքի բարձր որակը մեր «սերմերից սեղան» հայեցակարգի շնորհիվ: Այն թույլ է տալիս լիովին վերահսկել արտադրական գործընթացը՝ սերմը ցանելու պահից մինչև այն պահը, երբ կաթնամթերքը հասնում է ձեր սեղանին:

Այսօր մեր յուրաքանչյուր գաղափարի, ամեն քայլի ու նախաձեռնության հիմքում հենց այդ տեսլականն է։ Եվ պատահական չէ, որ Հայաստանում կայուն, որակյալ կաթնամթերք արտադրող «Երեմյան Փրոդաքթս»-ը մայրաքաղաքի սրտում կազմակերպեց կաթի ամենամարդաշատ հյուրասիրությունը։



«Երեմյան Փրոդաքթս»-ն առաջարկում է կաթնամթերքի լայն տեսականի, որը ներառում է կաթ, կաթնաշոռ, ռիկոտտա, սերուցք, թթվասեր, մածուն, քամած մածուն, թան, հալած պանիր, սուլուգունի, մոցարելլա և լոռի պանիր:

Սիրառատ միջոցառումն իր շուրջն էր համախմբել հազարավոր երևանցիների, քաղաքի հյուրերի և զբոսաշրջիկների, ովքեր մեծ ոգևորությամբ էին եկել կիսելու սերը։ Հատկանշական է, որ հյուրերից շատերը մարզերից եկել էին հատուկ մեր միջոցառմանը մասնակցելու համար։ Թեև ի սկզբանե նախատեսված էր, որ հյուրասիրելու ենք 3000 բաժակ կաթ, սակայն արդյունքում 5000 բաժակ կաթ հյուրասիրեցինք։

Միջոցառումն աննախադեպ էր նրանով, որ «Երեմյան Փրոդաքթս»-ի ֆերման ևս եկել էր Երևան՝ կովիկների ու հորթուկների հետ միասին։ Ֆերմայի աստղերը՝ կովերը, ամբողջ ընթացքում հյուրերի, երեխաների ուշադրության կենտրոնում էին․ չէ՞ որ ամեն օր չենք Երևանի կենտրոնում ազնվացեղ կովերի ու հորթուկների հանդիպում։ Ծաղիկը, Պայծառն ու Խատուտիկը մեր ֆերմայի ամենաբարձր կաթնատվությամբ կովերն են․ նրանք օրական մինչև 35 լիտր կաթ են տալիս։



Seasons Park-ում ներկայացված էին նաև գյուղտեխնիկան և կաթ տեղափոխող մեքենան։ Սա միջոցառման ամենահետաքրքրական և գրավիչ հատվածներից մեկն էր թե՛ մեծերի, թե՛ փոքրերի համար։ Շատ զբոսաշրջիկների համար էլ անակնկալ էր միջոցառումը, նրանց խոսքով՝ առաջին անգամ էին նման միջոցառման մասնակցում, քաղաքի կենտրոնում հորթուկներ ու կովեր տեսնում։ Շատերն էլ առաջին անգամ էին փորձում «Երեմյան Փրոդաքթս»-ի կաթն ու ուրախությամբ հայտնում՝ հավանել են ու անպայման կդարձնեն իրենց սննդակարգի մի մասը։ Իսկ մենք խոստացանք գեղեցիկ ավանդույթ դարձնել նմանատիպ մասշտաբային ու նորարարական միջոցառումները, միշտ զարմացնել մեր սպառողներին ինչպես բարձրորակ արտադրանքով, այնպես էլ անակնկալներով ու նոր գաղափարներով։



Այդ օրվա ընթացքում շուրջ 20,000 մարդ ծանոթացավ «Երեմյան Փրոդաքթս»-ի տեսլականին, արժեքներին և արտադրանքին, ֆերմայի աշխատանքին և կովիկներին։ Միջոցառման երկրորդ և ամենասպասված հատվածը, իհարկե, կաթի հյուրասիրությունն էր։ Իսկ վերջում ևս մեկ անակնկալ ունեինք՝ «Hayat Project»-ն իր երաժշտությամբ ապահովեց բարձր տրամադրությունը․ հյուրերն ուրախ էին և անկեղծորեն կիսվում էին՝ անհամբեր սպասում են «Երեմյան Փրոդաքթս»-ի հետ հաջորդ հանդիպմանը։



Միջոցառման կարգախոսն էր «ՇԱ՜Տ ԿԱԹԸ ՇԱ՜Տ ՍԵՐ Է», քանի որ «Երեմյան Փրոդաքթս»-ի աշխատանքի կոնցեպտի հիմքը սերն է՝ յուրաքանչյուր արտադրանք ամբողջ թիմի սիրո և նվիրումի արդյունքն է, և չմոռանանք, որ կաթը սեր է և մենք ուրախ ենք կիսել այն ձեզ հետ ամեն օր։

Ավելին icon

«Երեմյան Փրոդաքթս»-ը ներկայացնում է կաթ 250 մլ տարողությամբ

31.01.2024

«Երեմյան Փրոդաքթս»-ը վերջին 4 տարիներին սպառողներին առաջարկում է որակյալ ու անարաթ կաթ և կաթնամթերքի տեսականի։ Մենք կարևորել ենք սպառողների պահանջները, հարմարավետությունն ու ամեն օր անարատ կաթնամթերք օգտագործելու առողջ սովորության ձևավորումը։

Մեր՝ «Սերմից՝ սեղան» հայեցակարգի շնորհիվ մենք հատուկ ուշադրությամբ և պատասխանատվությամբ վերահսկում ենք կաթնամթերքի արտադրության ողջ գործընթացը՝ սերմը ցանելու պահից մինչև կաթնամթերքի հայտնվելը ձեր սեղանին։

կաթ 250մլ

Ինչու՞ է պետք փոքր կաթը:


Մեր հավատարիմ սպառողները գիտեն, որ մեր սեփական ֆերմայում ստացվող կաթը «Ա» կարգի է և զերծ է գլյուտենից։

Հիմա մենք ուրախությամբ ներկայացնում ենք «Երեմյան Փրոդաքթս»-ի 250 մլ տարողությամբ անարատ ու որակյալ կաթը։ Այս կաթը 3․2% յուղայնություն ունի։ Ի դեպ, ընդամենը 200 մլ կաթը լրացնում է չափահաս մարդու սպիտակուցների անհրաժեշտ քանակության 14%-ը։

«Երեմյան Փրոդաքթս»-ի արդեն սիրելի դարձած, «Ա» կարգի կաթն այժմ առավել հարմարավետ է ձեզ հետ ամենուր վերցնելու համար։ Նոր, փոքրիկ շիշը կարելի է դնել պայուսակում․ օրվա ցանկացած ժամի և ամենուր կարող եք վայելել ձեր բաժին մեկ բաժակ կաթը, ստանալ վիտամինների և սպիտակուցների կարևոր չափաբաժինը։ Կյանքի արագընթաց ռիթմում սա հիանալի լուծում է միշտ թարմ կաթնամթերք օգտագործելու համար։



Կարծում ենք, որ կաթի շշի փոքրիկ տարբերակը կսիրեն նաև երեխաները։ Առավոտը մեկ բաժակ կաթով սկսելու սովորույթը կարելի է ձևավորել հենց այս տարբերակով։ Սա լավ տարբերակ է նաև երեխաների նախաճաշի համար։ Բացի այդ, կաթի օգտագործումը նպաստում է երեխաների առողջ աճին և ամուր ոսկորներ ունենալուն․ 250 մլ կաթի մեջ կա 10 գրամ սպիտակուց։

Առավոտը մեկ բաժակ անարատ կաթով սկսելը ձևավորում է ամեն օր կանթնամթերք օգտագործելու առողջ մշակույթը։ «Երեմյան Փրոդաքթս»-ը կարևորում է այդ սովորությունն ու ռեստորաններում նախաճաշին մեկ բաժակ կաթ հյուրասիրում։



Կաթը հիանալի միջոց է կալիում, B12, կալցիում և վիտամին D ստանալու համար։ Բացի այդ, կաթը վիտամին A-ի, ցինկի, մագնեզիումի, օմեգա-3 ճարպաթթուների լավ աղբուր է։

Եվ չմոռանանք, որ կաթը նաև վիտամինների մեծ աղբյուր է, այն օգտակար է առողջությանը, ու շատ մասնագետներ կաթը համարում են «սուպերսնունդ»։ Խոսքը, իհարկե, անարատ կաթի մասին է, որի ստեղծման յուրաքանչյուր փուլը վերահսկվում է հատուկ ուշադրությամբ։

Որտե՞ղ Գտնել


Մեր նոր 250 մլ կաթն արդեն վաճառվում է Երևանի սուպերմարկետներում, ինչպես նաև մեր ֆիրմային խանութներում՝ Թումանյան 21, «Լավաշ ռեստորան», Ամիրյան 3/37, “Burgery Angus & More”։

Բացի այդ, կաթը և մեր ողջ ապրանքատեսականին կարող եք պատվիրել առցանց, կամ զանգահարել՝ 010 600 006

Եվ վերջում՝ կաթը սեր է և մենք ուրախ ենք կիսել այն ձեզ հետ ամեն օր։

 

Ավելին icon

«Երեմյան Փրոջեքթս»-ը մասնակցում էր Gulfood ցուցահանդեսին

28.02.2024

«Երեմյան Փրոդաքթս»-ը Դուբայում փետրվարի 19-23-ը մասնակցում էր Gulfood 2024 սննդի և խմիչքի ամենամեծ միջազգային ցուցահանդեսին։

Gulfood-ը ոլորտի առաջատարներին և փորձագետներին համախմբող հարթակ է, որը հնարավորություն է տալիս հայ գործարարներին և արտադրողներին ներկայացնել իրենց պատմությունը, մշակութային հարուստ ժառանգությունը, հայկական խոհանոցը և յուրահատուկ արտադրանքը։ Gulfood ամենամյա ցուցադրությունն ունի մոտ 20 տարվա պատմություն և ամեն տարի ընդլայնում է մասշտաբները, ընդգրկում նոր երկրներ, ավելի շատ ընկերություններ ու ընդունում ավելի մեծաքանակ այցելուներ։

«Երեմյան Փրոդաքթս»-ը մասնակցում էր Gulfood ցուցահանդեսին

«Երեմյան Փրոջեքթս»-ի թիմը 5 օր շարունակ օտարերկրացի հյուրերին ներկայացնում էր ընկերության պատմությունը, ծրագրերն ու հաջողությունները, ինչպես նաև «Երեմյան Փրոդաքթս»-ի ապրանքատեսականին։ Նրանցից շատերը հաճելիորեն զարմանում էին՝ տեսնելով «Երեմյան Փրոդաքթս»-ի՝ «Սերմից՝ սեղան» հայեցակարգով ստացվող կաթնամթերքի բարձր որակը, երբեմն էլ համտեսելով իրենց քիմքին անծանոթ համերը։ Հայկական ռեժանը, մածունը, քամած մածունը, թանը, լոռի և թել պանիրները նրանք ուսումնասիրում և համտեսում էին մեծ հետաքրքրությամբ։

«Երեմյան Փրոջեքթս»-ը մասնակցում էր Gulfood ցուցահանդեսին

Ցուցահանդեսի 5 օրերի ընթացքում մեր տաղավարին էին մոտենում հազարավոր հյուրեր աշխարհի տարբեր ծայրերից՝ նախ նկատելով մեր կաթնամթերքի փաթեթավորումը և դիզայնը, իսկ համտեսելուց հետո անմիջապես զգում և գնահատում կաթնամթերքի բարձր որակն ու համը։ Հատկապես յոգուրտների փաթեթավորումը միանգամից գրավում էր բոլորին։

Այստեղ էլ «Երեմյան Փրոդաքթս»-ը ներկայանում էր որպես պրեմիում կարգի կաթնամթերք արտադրող ընկերություն․ մեր ապակյա տարաներն ու փաթեթավորումը, կաթնամթերքի համը ոլորտի մասնագետները ասոցացնում էին հենց պրեմիում կարգի հետ։



«Երեմյան Փրոդաքթս»-ի՝ «Սերմից՝ սեղան» հայեցակարգը տպավորում էր այցելուներին․ կաթնամթերքի ստացման միջազգային ճանաչում ունեցող այս հայեցակարգի մասին, իհարկե, կաթնամթերքի ոլորտի գիտակները լսել էին։ Տեսնելով մեր նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ֆերմաներն ու գործարանը, ինչպես նաև տեղում համտեսելով կաթնամթերքը, ոչ մի կասկած չէր մնում «Երեմյան Փրոդաքթս»-ի արտադրանքի բարձր որակի վերաբերյալ։ Մենք մանրամասն ցուցադրում և պատմում էինք մեր Տաշիրի անասնապահական նոր համալիրի, դրա տված հնարավորությունների և ավտոմատացված համակարգերի մասին։ Ներկայացնում էինք, որ սկսած մեր դաշտերում խոտը ցանելուց մինչև կովերի հատուկ խնամք և փակ ցիկլով կաթի տեղափոխում՝ մենք վերահսկում ենք հատուկ ուշադրությամբ և պատասխանատվությամբ։



Մեզ համար հաճելի էր հատկապես լսել արձագանքը մեր «Ա» կարգի անարատ կաթի մասին․ շատերը փորձելով «Երեմյան Փրոդաքթս»-ի կաթը, նշում էին, որ այնպիսի տպավորություն է, կարծես մինչ այդ իրական կաթ չէին խմել՝ այսքան հագեցած և բնական համով։

Այս ցուցահանդեսը բազմաթիվ նոր ծանոթությունների և համագործակցության հետագա հնարավորությունների հարթակ էր՝ հայկական բարձրորակ արտադրանքը ներկայացնելու ԱՄԷ-ում և աշխարհի տարբեր երկրներում, որտեղ հայաստանյան շուկան գրեթե ներկայացված չէ։

Ծանոթանալով աշխարհի տարբեր երկրներից եկած գործարարների, դիստրիբյուտորների հետ՝ «Երեմյան Փրոջեքթս»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը և մեր մյուս թիմակիցները հետաքրքրված գործարարների հետ անհատական քննարկումներ և հանդիպումներ էին ունենում՝ լսելով նրանց առաջարկներն ու համագործակցության հնարավոր ուղիները։



Մեր թիմը նույնպես շրջում էր ցուցահանդեսի տարածքով, ծանոթանում տաղավարներին, ուսումնասիրում կաթնամթերքի համաշխարհային շուկան, զարգացման նոր տենդենցներն ու պահանջները։ Եվ այս ամենը ևս մեկ անգամ ապացուցեց, որ մեր ընտրած ուղին ճիշտ է․ մնում է շարունակել պահել մեր արտադրանքի բարձր որակն ու մեր իսկ սահմանած նշաձողը, ավելացնել ծավալները, որովհետև աշխարհում մեծ է պրեմիում կաթնամթերքի պահանջարկը։

Հայկական արտադրությունն ու դրա պատմությունը երկրի սահմաններից դուրս ներկայացնելը «Երեմյան Փրոջեքթս»-ի թիմի համար մեծ պատիվ և պատասխանատվություն է։ Մեր թիմը ամբողջ աշխարհի խոշորագույն արտադրողների ու բիզնեսների կողքին, հազարավոր այցելուների ու հայտնի ընկերությունների ղեկավարներին ներկայացնում էր մեր բարձրորակ արտադրանքը, կիսվում հաջողության պատմությամբ և Հայաստանը ներկայացնում որպես երկիր, որը համաշխարհային բիզնես և արտադրության մոդելների կիրառման հաջողված փորձ ունի:

Ավելին icon

Ավանդական համով սերուցքային կարագ «Երեմյան Փրոդաքթս»-ի կողմից

04.03.2024

«Երեմյան Փրոդաքթս»-ի հավատարիմ սպառողները հիշում են մեր բարձրորակ կարագի մասին․ այժմ ավանդական համով կարագը վերադարձել է։

Կարագը կամբողջացնի ձեր նախաճաշի տաք տոստը, յուրահատուկ համ կհաղորդի թխվածքաբլիթներին և ուտեստներին։ Իսկ մինչ այդ․․․

Yeremyan products butter


Ի՞նչ է կարագը:


Թե ինչ է կարագը, իհարկե, գիտենք բոլորս և մեր առօրյայում գրեթե ամեն օր կամ շատ հաճախ օգտագործում ենք այն։ Բայց մի փոքր մանրամասն ծանոթանանք կարագին։

Կարագը կաթնամթերքի տեսակ է, որը ստացվում է սերուցքի կամ խնոցիացված կաթի խմորումից։ Կարագն ունենում է 80-82% յուղայնություն։ Բարձրորակ և անարատ կաթը կարագը դարձնում է ավելի հարուստ, սերուցքային համով։ Հիշեցնենք, որ «Երեմյան Փրոդաքթս»-ի կաթը «Ա» կարգի է, ստացվում է մեկ աղբյուրից՝ «Սերմից՝ սեղան» հայեցակարգով, ինչն էլ հնարավորություն է տալիս վերահսկել կաթնամթերքի արտադրության բոլոր փուլերը։ Ինչպես մեր կաթը, այնպես էլ կաթնամթերքի ողջ տեսականին զերծ է գլյուտենից։ Մեր կաթը ստանում ենք սեփական խելացի ֆերմայից, որը հագեցած է ժամանակակից տեխնիկայով։

«Երեմյան Փրոդաքթս»-ի կարագը նույնպես պատրաստվում է մեր սպառողներին արդեն հայտնի «Սերմից՝ սեղան» հայեցակարգով․ հենց դա էլ մեզ թույլ է տալիս վստահաբար նշել, որ մեր կարագն իր որակով լավագույնն է շուկայում։

Կարագն ու մեր առողջությունը


Կարագը բարձր յուղայնություն ունի և երբեմն այդ պատճառով այն համարում են վնասակար առողջության համար, սակայն մենք արդեն խոսել ենք կաթի օգտակար հատկությունների մասին, որից պատրաստվում է կարագը։ Հետևաբար չափավոր և ճիշտ քանակությամբ կարագը նույնպես օգտակար է։ Կարագը պարունակում է վիտամին A, D, E և K, ինչպես նաև հանքանյութեր։ Բացի այդ, արոտավայրերում աճեցված անասնակերով սնվող կովերի կաթով պատրաստված կարագում սննդանյութերի քանակն ավելի բարձր է, օրինակ՝ օմեգա-3 ճարպաթթուները և հակաօքսիդանտները:


Շեֆ խոհարարները սիրում են կարագը


Խոհարարության մեջ տարիներ շարունակ կարագը կարևոր տեղ է զբաղեցնում։ Շատ շեֆ խոհարարներ վստահ են, որ կարագն ամեն ինչ է՛լ ավելի համեղ է դարձնում։ Խոհանոցում կարագն օգտագործելու բազմաթիվ տարբերակներ կան։ Բանջարեղենը տապակելուց մինչև միս պատրաստել․ կարագն ամեն ինչին հատուկ համ է հաղորդում։ Մեզնից շատերը կարագը հաճախ օգտագործում են որևէ բան թխելիս, քանի որ հացին, թխվածքին և առհասարակ աղանդերին այն հարուստ համ է փոխանցում։ Այցելեք մեր բաղադրատոմսերի էջը և տեսեք, թե ինչ կարող եք պատրաստել մեր ապրանքատեսականիով: Կարագի համար առաջարկում ենք փորձել մեր իտալական կանտուչչի բաղադրատոմսը:



Ուտեստին նուրբ համ ավելացնելու լավագույն տարբերակներից մեկը կարագին խոտաբույսեր, համեմունքներ կամ սխտոր ավելացնելն է։ Շատերիս սիրելի տարբերակներից մեկը կարագը պարզապես տաք հացով վայելելն է։ Վստահ ենք՝ «Երեմյան Փրոդաքթս»-ի կարագի ավանդական համը և մի կտոր տաք հացը կտեղափոխեն ձեզ մանկություն։

Եզրափակելով կարող ենք փաստել, որ կարագը խոհարարական աշխարհում «հավերժական» և միշտ սիրելի բաղադրիչ է։

«Երեմյան Փրոդաքթս»-ի կարագը


«Երեմյան Փրոդաքթս»-ի կարագը վերաբրենդավորվել է․ նոր, արծաթագույն և ավելի աչքի ընկնող տուփը կարող եք բացել հեշտությամբ, հանել կարագն ու դնել ափսեի մեջ, բացի այդ տուփը հարմարավետ է մնացած կարագը պահելու համար։


Որտե՞ղ գտնել


Մեր կարագը կարող եք գտնել «Երեմյան Փրոդաքթս»-ի ֆիրմային խանութներում՝ Թումանյան 21, «Լավաշ» ռեստորան և Ամիրյան 3/37, “Burgery Angus & More”, Երևանի սուպերմարկետներում, ինչպես նաև կարող եք պատվիրել առցանց՝ yeremyan.delivery կայքով։ Մեր կայքի «որտե՞ղ գտնել» բաժնում կարող եք ծանոթանալ սուպերմարկետների ցանկին, որտեղ առկա է մեր տեսականին։

 

Ավելին icon

Վերջապե՜ս․ 200գ տարողությամբ փոքր թթվասեր՝ «Երեմյան Փրոդաքթս»-ից

24.04.2024

«Երեմյան Փրոդաքթս»-ի 450 գ թթվասերը կաթնամթերքի շուկայում է 2020 թ․-ից։ Այս տարիների ընթացքում այն հասցրեց դառնալ հազարավոր ընտանիքների սիրելի կաթնամթերքն ու նախընտրած թթվասերը՝ շնորհիվ իր համի, բարձր որակի և յուղայնության։ Մենք հաճախ էինք լսում մեր հավատարիմ սպառողներից, որ նրանք ավելի փոքր տարայով թթվասերին են սպասում։



Եվ հիմա ուրախ ենք ներկայացնել «Երեմյան Փրոդաքթս»-ի թթվասերի հագեցած ու իրական, նույնքան սիրելի համի արդեն երկար սպասված փոքր՝ 200 գ տարայով տարբերակը։

«Երեմյան Փրոդաքթս»-ի ինչպես մեծ տարայով, այնպես էլ 200 գ տարողությամբ թթվասերը 25% յուղայնություն ունի, ինչով էլ մենք առանձնանում ենք կանթամթերքի շուկայում։ Յուղայնության այս տարբերակը բացահայտում է թթվասերի իրական, հարուստ ու հագեցած համը։ Թթվասերի բարձր որակական և համային հատկանիշների գլխավոր երաշխիքն է սեփական ֆերմայից ստացվող անարատ կաթը։



«Սերմից՝ սեղան» հայեցակարգը հնարավորություն է տալիս արտադրել «Ա» կարգի կաթ, հետևաբար կաթնամթերքի մեր ողջ տեսականին նույնպես կայուն որակի և բարձրակարգ է։ Մեր թթվասերը նաև զերծ է գլյուտենից։

Եկեք նաև վերհիշենք թթվասերի օգտակարության մասին։ Թթվասերը պարունակում է վիտամին A, ինչը կարևոր է մեր տեսողության և իմունային համակարգի համար։ Թթվասերը հարուստ է ֆոսֆորով, ինչը կալցիումից հետո մեր օրգանիզմի մյուս կարևոր հանքանյութերից է և հատկապես կարևոր է ոսկորների ամրության համար։


Ի՞նչ կարելի է պատրաստել թթվասերով


Բոլորն ունեն թթվասերի օգտագործման իրենց սիրելի տարբերակն ու բաղադրատոմսերը։
Այն հնարավոր է վայելել և՛ առանց որևէ հավելյալ բաղադրիչների, և՛ կաթնաշոռով, և՛ համեղ բաղադրատոմսերում։
Այս անգամ շատ թեթև ու արագ պատրաստվող, բայց նաև համեղ ու օգտակար բաղադրատոմս ենք ուզում ձեզ ներկայացնել՝ նրբաբլիթներով տորթ՝ թթվասերային կրեմով։

Cooking with

Բաղադրիչներ


նրբաբլիթներ


• 3 ձու
• 40 գ «Երեմյան Փրոդաքթս»-ի հալած կարագ
• 225 գ ալյուր
• 500 մլ «Երեմյան Փրոդաքթս»-ի կաթ
• աղ
• կանաչ սոխ

Կրեմ


• 600 գ «Երեմյան Փրոդաքթս»-ի թթվասեր
• 3-4 պճեղ սխտոր
• 1 փունջ սամիթ

Ինչպես պատրաստել


Ալյուրն ու աղը խառնել, հերթով ավելացնել երեք ձուն և խառնել։ Գոլ կաթն ավելացնել աստիճանաբար, անընդհատ հարել, որպեսզի ստանանք համասեռ զանգված։ Ավելացնել հալած կարագն ու մանր կտրատած սոխը։ Թխել նրբաբլիթներ և պատրաստել կրեմը։

Խառնել թթվասերը, ճզմած սխտորն ու կտրատած սամիթը։ Հերթով՝ շերտ առ շերտ քսել կրեմն ու պահել սառնարանում մոտ կես ժամ, այնուհետև մատուցել։ Դե ինչ, բարի ախորժակ։

Թթվասեր

Որտե՞ղ գտնել մեր կաթնամթերքը


«Երեմյան Փրոդաքթս»-ն առաջարկում է անարատ կաթնամթերքի լայն տեսականի՝ բնական մաքուր կաթ, թթվասեր, մածուն, քամած մածուն, յոգուրտ, կաթնաշոռ, կարագ, ռեժան, ինչպես նաև պանրի տեսականի՝ լոռի, սուլուգունի, մոցարելլա, ռիկոտտա, բուրրատա, հալած պանիր։

Հիշեցնենք նաև, որ հոգ տանելով շրջակա միջավայրի մասին՝ «Երեմյան Փրոդաքթս»-ը մշակել է տարաների հետ վերադարձի ծրագիր։ Եվ ինչպես մեր մնացած ապակյա տարաները, այնպես էլ 200 գ թթվասերի տարաները կարող եք վերադարձնել՝ մինչև 20 տարայի դեպքում վճարելով առաքման համար, 20 և ավելի տարայի դեպքում առաքիչը կմոտենա, կվերցնի տարաներն ու կվճարի համապատասխան գումարը, ինչպես նաև տարաները կարող եք մոտեցնել մեր ֆիրմային խանութներ։

200գ տարայով թթվասերն արդեն վաճառվում է Երևանի սուպերմարկետներում, մեր ֆիրմային խանութներում՝ Թումանյան 21, «Լավաշ» ռեստորան և Ամիրյան 3/37, “Burgery Angus & More”, ինչպես նաև կարող եք պատվիրել առցանց՝ yeremyan.delivery կայքով։

Ավելին icon

«Երեմյան Փրոդաքթս»-ը Գինեսի Նոր Ռեկորդ Սահմանեց

04.06.2024

7469 մարդ մեկ ժամում 1-ական բաժակ կաթ խմեց․ «Երեմյան Փրոդաքթս»-ի «ՇԱ՜Տ ԿԱԹԸ ՇԱ՜Տ ՍԵՐ Է» կարգախոսով միջոցառումն այս տարի ռեկորդային էր։

«ՇԱ՜Տ ԿԱԹԸ ՇԱ՜Տ ՍԵՐ Է» կարգախոսով միջոցառումն առաջին անգամ իրականացրինք 2023 թվականին՝ կրկին Սիզընս այգում։ Այդ օրը հյուրասիրության ընթացքում մասնակիցները 4800 բաժակ կաթ էին խմել։ Տեսնելով այդ օրվա ոգևորությունը, հետաքրքրվածությունն ու լսելով, որ մարդիկ ցանկանում են նորից մասնակցել կաթի նմանատիպ, յուրահատուկ հյուրասիրությանը, սկսեցինք պատրաստվել այս տարվան՝ է՛լ ավելի մեծ, յուրահատուկ ու․․․ ռեկորդային։

«Երեմյան Փրոդաքթս»-ը գինեսի նոր ռեկորդ սահմանեց



Հունիսի 1-ին՝ Կաթի համաշխարհային օրը, կայացավ մեր երկրորդ մասշտաբային հյուրասիրությունը։ Այդ օրը մենք գերազանցեցինք «1 ժամում ամենաշատ բաժակներով կաթի մատուցում» (Most cups of milk served in one hour) անվանակարգում Գինեսի նախորդ՝ Կոստա Ռիկայում սահմանված ռեկորդը և գրանցեցինք նորը։ Մեր նպատակն ի սկզբանե 6000 բաժակ կաթ մատուցելն էր, սակայն «Սիզընս» այգում 1 ժամվա ընթացքում 7469 մարդ մեկական բաժակ կաթ խմեց`6000-ի փոխարեն։

Ավելի քան 2000 շիշ՝ 0,75 լ տարողությամբ․ հենց այսքան անարատ ու մեր սեփական ֆերմայից ստացված կաթ է սպառվել Գինեսի ռեկորդի գրանցման համար։

"Շա՜տ Կաթը Շա՜տ Սեր Է" գինեսի նոր ռեկորդ

Հազարավոր մարդիկ էին հավաքվել Սիզընս այգում՝ մասնակցելու Գինեսի ռեկորդի գրանցմանը և տոնելու հունիսի 1-ը՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Ոգևորությունը մեծ էր անգամ ամենափոքրիկ երեխաների մոտ։ Մեզ համար կարևոր է, որպեսզի միշտ պատմենք և մարդիկ տեսնեն, թե ինչպես է ստացվում մեր կաթն ու կաթնամթերքը և որտեղից է գալիս։ Այդ պատճառով էլ այս տարի ևս մեր ֆերմայից Երևան էին եկել մեր կովերն ու հորթուկները՝ իրենց սիլոսացված ու թարմ անասնակերով, գյուղտեխնիկան և կաթ տեղափոխող նոր մեքենաները։ Ինչպես միշտ՝ նրանք ուշադրության կենտրոնում էին։



«Երեմյան Փրոդաքթս»-ի ինչպես բոլոր միջոցառումների և նախաձեռնությունների, այնպես էլ այս իրադարձության հիմքում մեր կարևոր առաքելությունն էր՝ նպաստել կաթի ամենօրյա օգտագործման մշակույթի զարգացմանը, տեղեկացնել մարդկանց «Երեմյան Փրոդաքթս»-ի անարատ կաթի մասին և պատմել կաթի և կաթնամթերքի օգտակարության մասին։ Մենք ցանկանում էինք, որ մարդիկ ևս մեկ անգամ համախմբվեն հենց այս կարևոր գաղափարի շուրջ։

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը նշեց, որ ընկերությունը նպատակ ունի կոտրել այն կարծրատիպերը, որոնց պատճառով մեր հասարակությունում կաթ քիչ են օգտագործում․

«Ուրախ եմ և հպարտ, որ մեզ արդեն երկրոդ անգամ հաջողվեց Հայաստանում Գինեսի ռեկորդ գրանցել․ այսօր մենք միասին ՝ մեր քաղաքի բնակիչների ու հյուրերի հետ շատ կաթ խմելու համաշխարհային ռեկորդ սահմանեցինք։ Սա թե՛ մեր և թե՛ Հայաստանի համար մեծ ու աննախադեպ իրադարձություն է, ինչի առիթով շնորհավորում եմ բոլորիս», - ասաց Դավիթ Երեմյանը։



Ռեկորդը հավաստող փաստաթուղթը Դավիթ Երեմյանին հանձնեց Գինեսի համաշխարհային ռեկորդների պաշտոնական դատավոր Պրավին Պատելը, ով Հայաստան էր ժամանել հատուկ այս միջոցառման համար։ Նա ուշադրությամբ և մանրակրկտորեն հետևում էր բոլոր ընթակարգերի պահպանմանն ու սահուն ընթացքին․

«Այս ռեկորդի գրանցման էությունը ոչ միայն բաժակներով կաթի մատուցումն էր, այլև խիստ կանոնների պահպանումը։ «Երեմյան Փրոդաքթս»-ի թիմը, իսկապես, շատ մեծ ու պատասխանատու աշխատանք իրականացրեց, ամեն ինչ բարձր մակարդակով էր կազմակերպված։ Շատ ուրախ ենք, որ պահպանվեցին բոլոր կանոններն ու ընկերությունը գրանցեց Գինեսի ռեկորդը», - նշում է Պրավին Պատելը։

Գինեսի ռեկորդի սահմանումն էլ ուներ հստակ կանոններ․ յուրաքանչյուր մարդու ձեռքին հերթում սպասելիս դրվում էր հատուկ կնիք, դրանից հետո՝ անցնելով տաղավար, յուրաքանչյուրը պետք է խմեր մեկ բաժակ կաթ, որն իրեն մատուցում էին մեր սպասարկողները։ Այդ դեպքում միա՛յն գինեսի ռեկորդի ներկայացուցիչները իրավունք ունեին հատուկ սարքի միջոցով հաշվել տվյալ մարդու խմած կաթը։ Մենք հպարտությամբ ենք ասում, որ պահպանեցինք կանոններն ու սահմանեցինք ռեկորդը։



Նշենք նաև, որ միջոցառումն ուներ գեղեցիկ համերգային ծրագիր ու անակնկալ․ համերգային ծրագրի հատուկ հյուրը Կարո Այրումյանն էր, որ իր երգերով շատ բարձր տրամադրություն ապահովեց այգում ու ուրախացրեց բոլոր փոքրիկներին։

Հիշեցնենք, որ «Երեմյան Փրոջեքթս»-ն արդեն երկրորդ անգամ է Գինեսի ռեկորդ սահմանում։ 2018 թվականին ընկերության կողմից պատրաստված գաթան պաշտոնապես գրանցվեց Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում՝ որպես «Աշխարհի ամենամեծ գաթա»։ Ռեկորդը նվիրված էր Երևանի 2800-ամյակին:

Ավելին icon

Նորույթ «Երեմյան Փրոդաքթս»-ից՝ առողջարար եվ դյուրամարս կեֆիր

16.09.2024

Կաթնամթերքի աշխարհում, իհարկե, բոլոր տեսակներն են կարևոր և օգտակար մարդու առողջության համար, բայց համաձայնեք, որ կեֆիրը շատերի մոտ միանգամից ասոցացվում է առողջ ապրելակերպի, օգտակարության և դիետիկ սնվելու հետ։

«Երեմյան Փրոդաքթս»-ը հերթական ուրախալի նորությունն ունի իր սպառողների և կաթնամթերքի սիրահարների համար․ ներկայացնում ենք անարատ կաթով պատրաստված մեր կեֆիրը։ «Երեմյան Փրոդաքթս»-ի կեֆիրը, ինչպես մեր ողջ տեսականին, պատրաստված է մեր ֆերմայից ստացվող «Ա» կարգի անարատ կաթով։ Այն 2% յուղայնություն ունի և մի շարք կարևոր սննդանյութեր, որոնք կբացահայտենք մեր այս բլոգում։

inch patrastel kefirov

Կեֆիրի սննդարարությունը


Կեֆիրի մեջ առկա պրոբիոտիկներն են պատճառը, որ այս կաթնամթերքը համարվում է մեր առողջության համար շատ օգտակար։ Շատերը հիմա առողջ սնվելն ու դիետիկ սննդակարգը դժվար են պատկերացնում առանց կեֆիրի։

Սննդաբանները փաստում են, որ կեֆիրը հարուստ է կալցիով, կալիումով, ֆոսֆորով, մագնեզիումով և մի շարք սննդարար նույթերով։ Իհարկե, այն նաև ունի բազմաթիվ վիտամիններ, որոնցից են՝ վիտամին K2, վիտամին D, B2, B12։ Դե, այսքան կարևոր նյութեր պարունակելն ինքնին արդեն փաստում է կեֆիրի օգտակարության մասին։

Լակտոզային անտանելիություն ունեցող մարդկանց համար կեֆիրը առավել դյուրամարս է․ այս կեֆիրում լակտոզան մասամբ փոխակերպվում է կաթնաթթվի, և ի տարբերություն կաթի, այն մարսելն առավել հեշտ է դառնում։

Իսկ կաթնաթթվային բակտերիաները օգնում են մարսողությանը, կանխում վնասակար միկրոօրգանիզմների բազմացումը։ Սննդաբանի խոսքով՝ այն օգնում է կարգավորել փքվածությունը, փորկապությունը, մարսողական խանգարումներն ու նպաստում է քաշի կարգավորմանը։

Մեր իմունիտետի համար պատասխանատու բջիջների մոտ 70%-ը գտնվում է հենց աղիներում։ Ուստի կեֆիրի կանոնավոր օգտագործումը, որի մեջ առկա են պրոբիոտիկներ և մեր աղիների աշխատանքը կարգավորող բազմաթիվ սննդանյութեր, օգնում է ամրապնդել մեր իմունային համակարգը, բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը մրսածության և տարատեսակ վիրուսների դեմ։

Կեֆիրը, ինչպես արդեն նշեցինք, օգնում է նաև նիհարելու գործընթացին։ Այն թեև ցածր կալորիականություն և յուղայնություն ունի, սակայն միաժամանակ հագեցնում է նաև սովը։

Ե՞րբ է ավելի նախընտրելի խմել կեֆիր


Այս հարցը ևս հետաքրքրում է շատերին։ Մասնագետները խորհուրդ են տալիս կեֆիր խմել ինչպես առավոտյան, այնպես էլ երեկոյան։ Առավոտյան այն կարգավորում է աղիների և մարսողության աշխատանքը ողջ օրվա համար, իսկ երեկոյան նվազեցնում է սովի զգացողությունը, հնարավորություն տալիս խուսափել առավել ծանրամարս ուտեստներից և գիշերը ավելի հանգիստ քնել։

kefiri ogtakar hatkutyunnery



Ի՞նչ պատրաստել․ մի քանի «արագ» բաղադրատոմս


Կեֆիրով նախաճաշելը ամենատարածված տարբերակներից է։ Նախընտրելի տարբերակները շատ են, սակայն արագ, սննդարար ու համեղ մի քանի տարբերակ այս անգամ կներկայացնենք ձեզ։

Տարբերակ 1․ Ըստ ձեր նախընտրության՝ մեկ չափաբաժին վարսակի փաթիլների վրա ավելացնում եք կեֆիրը, այնուհետև հատապտուղներ, ձեր սիրելի մրգերը, մի փոքր մեղր։ Այս բաղադրատոմսն անգամ կարելի է պատրաստել երեկոյան, թողնել սառնարանում և առավոտյան վայելել։

Տարբերակ 2․ Մեկ բաժին կեֆիրին ավելացնում եք հապալաս, կիվի և վարսակի փաթիլներ, խառնում հարիչով և վայելում որպես սննդարար ու առողջ նախաճաշ։

Տարբերաի 3․ Կեֆիրը հիանալի է համադրվում նաև մյուսլիի հետ։ Կաթի կամ յոգուրտի փոխարեն կարելի է մյուսլիի վրա ավելացնել կեֆիր ու վայելել։

Որտե՞ղ գտնել


«Երեմյան Փրոդաքթս»-ի կեֆիրն արդեն վաճառվում է Երևանի սուպերմարկետներում, մեր ֆիրմային խանութներում՝ Թումանյան 21, «Լավաշ» ռեստորան և Ամիրյան 3/37, “Burgery Angus & More”, ինչպես նաև կարող եք պատվիրել առցանց՝ yeremyan.delivery կայքով կամ զանգահարել՝ 010 600 006:


Ավելին icon

Բլոգ

6 Полезные Свойства Молока

12.04.2024

Молоко было частью рациона человека на протяжении тысячелетий. Наиболее распространенные виды происходят от коров и коз. Сегодня употребление молока является обсуждаемой темой среди диетологов. Многие люди спорят о том, полезно ли молоко для нашего здоровья или нет.

Сводня мы приведем 6 научно обоснованных причин чтобы включит молока в ваш рацион.
Итак, давайте рассмотрим каждый из них.

Health Benefits of Milk

Молоко полно питательных веществ


Молоко создано природой для полноценного питания новорожденных животных. Вот почему оно богато витаминами и минералами, в том числе калием, кальцием и витамином D.  У многих из нас наблюдается дефицит этих питательных веществ. Употребление молока — отличный способ восполнить недостаток калия, витамина B12, кальция и витамина D.

Кроме того, молоко является хорошим источником витамина А, линолевой кислоты, магния, цинка, тиамина и жирных кислот омега-3. Эти питательные вещества играют жизненно важную роль в здоровье сердечно-сосудистой системы. Также снижают риск развития диабета второго типа и рака.

Улучшение сердечно-сосудистого здоровья


Как уже упоминалось, молоко может оказать положительное влияние на здоровье сердца.
Коровы, пасущиеся на пастбище или питающиеся травой, производят молоко с большим количеством жирных кислот омега-3 и конъюгированной линолевой кислоты. Эти жиры помогают защитить здоровье сердца и кровеносных сосудов. Кроме того, калий помогает регулировать кровяное давление. Питательная ценность молока варьируется в зависимости от таких факторов, как содержание жира, а также рацион коров, от которых было получено молоко.

Кроме того, молочный жир может помочь повысить уровень "хорошего холестерина" или липопротеинов высокой плотности (ЛПВП). Достаточный уровень "хорошего холестерина"  может предотвратить многие сердечные заболевания и инсульт.
Кроме того, органическое коровье молоко содержит большее количество полезных антиоксидантов, таких как витамин Е и бета-каротин, которые помогают уменьшить воспаление и бороться с окислительным стрессом.

Источник качественного белка


Помимо того, что молоко богато питательными веществами, оно является отличным источником белка. Подсчитано, что в одном стакане молока содержится 8 граммов белка. Доказано, что белок необходим для многих жизненно важных функций человеческого организма, таких как рост и развитие, восстановление клеток и регуляция иммунной системы.

В молоке содержится два основных типа белка — казеин и сывороточный белок. Оба считаются высококачественными белками.

Казеин составляет большую часть белка, содержащегося в коровьем молоке, и составляет 70–80% от общего содержания белка. Сыворотка составляет около 20%. Сывороточный протеин содержит BCAA, изолейцин и валин, которые полезны для здоровья.

BCAA могут быть особенно полезны для наращивания мышечной массы, предотвращения потери мышечной массы и обеспечения энергией для тренировок. Кроме того, это помогает ускорить восстановление мышц. Употребление молока, также связано с улучшением работоспособности у пожилых людей.


Молоко полезно для костей


Употребление молока издавна ассоциировалось с крепкими и здоровыми костями. Мы все знаем, что молоко является отличным источником кальция, который необходим для наших костей и зубов. Помимо кальция, для здоровья костей важны фосфор, калий, белок и витамин К2, которые содержатся в жирных молочных продуктах. Также стоит отметит, что Витамин D, витамин К, фосфор и магний необходимы для правильного усвоения кальция. Молоко полезно не только детям для развития крепких костей, присутствие молока и молочных продуктов в рационе взрослых может предотвратить заболевания костей, таких как остеопороз.

Как мы упоминали выше, молоко является хорошим источником белка, который является ключевым питательным веществом для костей. Фактически, белок составляет около 50% объема кости и около одной трети костной массы. Данные свидетельствуют о том, что употребление большего количества белка может защитить от потери костной массы, особенно у женщин, которые не потребляют достаточно кальция с пищей.

Снижение риска ожирения


Молоко содержит множество компонентов, которые могут способствовать снижению веса.

Несколько исследований связали потребление молока со снижением риска ожирения. Исследование, в котором приняли участие 145 трехлетних латиноамериканских детей, показало, что более высокое потребление молока связано с более низким риском детского ожирения. Другое исследование, в котором приняли участие более 18 000 женщин среднего и пожилого возраста, показало, что употребление большего количества молочных продуктов с высоким содержанием жира сокращает риск ожирения.

Итак, каковы же причины такого интересного результата?

Прежде всего, молоко и молочные продукты с высоким содержанием белка дают чувство насыщения в течение более длительного времени, что может предотвратить переедание.
Кроме того, исследования показали, что конъюгированная линолевая кислота в молоке обладает способностью ускорять потерю веса, способствуя расщеплению жиров и подавляя выработку жира. Имеющиеся данные свидетельствуют о том, что люди с более высоким потреблением кальция с пищей имеют меньший риск развития избыточного веса и ожирения. Исследования показали, что высокий уровень кальция в пище способствует расщеплению жиров и препятствует их всасыванию в организме.

Помогает бороться с депрессией


И последнее, но не менее важное: регулярное употребление молока может снизить риск депрессии. Это очень интересный факт объясняется связью витамина D и депрессии. Исследования 2020 года связали дефицит витамина D с клинической депрессией. Исследования показали, что достаточный уровень витамина D поддерживает выработку серотонина. Это гормон, вырабатываемый организмом, который влияет на наше настроение, аппетит и сон. В целом, питательная и сбалансированная диета является ключом к сохранению здоровья. Продукты, богатые витаминами D, C и витаминами группы B, такие как молоко, помогают поддерживать эмоциональное и психическое здоровье.

В заключение


Как видите, молоко не только вкусное, но и очень полезно для здоровья. Включение молока и молочных продуктов улучшит общее состояние здоровья и предотвратит ряд заболеваний. Мы надеемся, что вы включите его в свой рацион, для обеспечения счастливой и здоровой жизни.

Ավելին icon

Կաթի 6 օգտակար և ապացուցված հատկություն

12.04.2024

Կաթը մարդու սննդակարգի մաս է եղել հազարավոր տարիներ, և ամենատարածված տեսակները կովի և այծի կաթերն են։

Մեր ժամանակներում կաթի օգտագործման շուրջ բազմաթիվ բանավեճեր և քննարկումներ են ծավալվում․ մարդկանց մի հատված վստահ է, որ կաթն առողջարար է մեր օրգանիզմի համար, որոշներն էլ համարում են, որ շատ կաթ օգտագործելը կարող է վնասել մեզ։

Մենք ուսումնասիրել ու գտել ենք կաթի՝ գիտականորեն ապացուցված 6 օգտակար հատկություն։ Առաջարկում ենք ծանոթանալ ու ներառել կաթը ձեր ամենօրվա սննդակարգում։

Health Benefits of Milk

Կաթը՝ սննդարար նյութերի մեծ աղբյուր


Զարմանալի չէ, որ կաթը հագեցած է սննդարար նյութերով․ չէ՞ որ բնությունը «նախատեսել էր», որ նորածին կենդանիները պետք է սնուցվեն ու ուժեղանան կաթով։ Դե, այն, որ կաթը վիտամինների մեծ աղբյուր է, երևի թե հայտնի է բոլորին։ Կաթը հիանալի միջոց է կալիում, B12, կալցիում և վիտամին D ստանալու համար։ Բացի այդ, կաթը վիտամին A-ի, ցինկի, մագնեզիումի, օմեգա-3 ճարպաթթուների լավ աղբուր է։ Այս սննդանյութերը կենսական դեր են խաղում մարդու սրտանոթային առողջության համար, նվազեցնում են 2-րդ տիպի շաքարախտի ռիսկը և օգնում են պաշտպանվել քաղցկեղից:

Շատերը մշտապես փորձում են հետևել ու կարգավորել խոլեստերինի մակարդակն օրգանիզմում․ կաթի մեջ եղած ճարպերը կարող են օգնել բարձրացնել լավ խոլեստերինի մակարդակն ու այդպիսով կանխել սրտի որոշ հիվանդություններն ու կաթվածը։

Կաթը բարելավում է սրտանոթային առողջությունը


Ինչպես նշվեց նախորդիվ՝ կաթը սրտի առողջության վրա դրական ազդեցություն ունի։ Հիմա ավելի մանրամասն հասկանանք, թե ինչու։

Արոտավայրերում կամ խոտով սնվող կովերի կաթը ավելի շատ է հագեցած օմեգա-3 ճարպաթթուներով և զուգակցված լինոլաթթվով։ Այս ճարպերն էլ օգնում են ամրացնել ու պահպանել սրտի և արյան անոթների առողջությունը։ Բացի այդ, կաթի մեջ առկա կալիումի շնորհիվ կարգավորվում է արյան ճնշումը։

Շատերը մշտապես փորձում են հետևել ու կարգավորել խոլեստերինի մակարդակն օրգանիզմում․ կաթի մեջ եղած ճարպերը կարող են օգնել բարձրացնել լավ խոլեստերինի մակարդակն ու այդպիսով կանխել սրտի որոշ հիվանդություններն ու կաթվածը։

Կաթը սպիտակուցների աղբյուր է


Վստահաբար լսել եք, որ կաթը սպիտակուցների հիանալի աղբյուր է․․․դե, ճիշտ գիտեք։ Ենթադրվում է, որ մեկ բաժակ կաթի մեջ կա 8 գրամ սպիտակուց։ Բայց ինչի՞ համար է այդքան կարևոր սպիտակուցը մեր օրգանիզմի համար։

Ապացուցված է, որ սպիտակուցն անհրաժեշտ է մարդու օրգանիզմի բազմաթիվ կենսական գործառույթների համար, ինչպիսիք են աճն ու զարգացումը, բջիջների վերականգնումը և իմունային համակարգի կարգավորումը։

Բացի այդ, սպիտակուցներն օգնում են կառուցել ամուր մկաններ, պահպանել դրանք ու կանխել մկանների արագ վնասվելը։ Իսկ աշխատանքային ծանրաբեռնված օրերին կաթը ձեզ հավելյալ էներգիայով կապահովի․ խորհուրդ ենք տալիս փորձել։


Կաթն ամրացնում է ոսկորները


Փոքր տարիքում ո՞վ չի լսել այս արտահայությունը․ «շատ կաթ խմիր, որ ամուր ոսկորներ ու առողջ ատամներ ունենաս»։ Լսել ենք, բայց երևի շատերը չգիտեն, թե ինչով է օգնում կաթը մեր ոսկորներին ու ատամներին։ Կաթը հարուստ է կալցիումով․ հենց դա էլ օգնում է մեր ոսկորներին ու ատամներին։

Կալցիումից բացի, թարմ խոտով կերակրվող կովի կաթի մեջ կան նաև ֆոսֆոր, կալիում, սպիտակուց, վիտամին K2, որոնք նույնպես կարևոր են ոսկորների առողջության համար։

Կաթ ոչ միայն երեխաները պետք է շատ օգտագործեն՝ ամուր ոսկորներ զարգացնելու համար, այլն նաև մեծահասակները, քանի որ ամեն օր կաթ օգտագործելը կարող է կանխել ոսկրային հիվանդությունները։

Կաթը նվազեցնում է ճարպակալման ռիսկը


Ըստ որոշ հետազոտությունների՝ կաթի օգտագործումը նվազեցնում է գիրանալու ռիսկը։

Լատինաամերիկացի 3 տարեկան 145 երեխաների շրջանում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ կաթի ճարպերի շատ օգտագործումը նվազեցրել է մանկական ճարպակալման ռիսկը։ Իսկ 18,000 միջին և տարեց կանանց շրջանում կատարված հետազոտության արդյունքում էլ պարզվեց, որ ավելի բարձր յուղայնությամբ կաթնամթերք օգտագործելը նվազեցնում է քաշի ավելացման ռիսկը։

Այսպիսով, որո՞նք են այս արդյունքների պատճառները։

Առաջին հերթին, բարձր սպիտակուցներով կաթը կամ կաթնամթերքը օգնում են ավելի երկար չունենալ ուտելու ցանկություն։ Բացի այդ, շատ ուսումնասիրություններ և փաստեր ցույց են տալիս, որ կալցիումով հարուստ սննդակարգ ունեցող մարդիկ ավելորդ քաշ հավաքելու ավելի քիչ ռիսկի տակ են։

Կաթն օգնում է պայքարել դեպրեսիայի դեմ


Վերջին, բայց ոչ պակաս կարևոր կետը․ կաթի կանոնավոր օգտագործումը կարող է նվազեցնել դեպրեսիայի վտանգը։ Սա բացատրվում է կաթում առկա վիտամին D-ի և դեպրեսիայի կապով։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ վիտամին D-ի բավարար քանակությունը նպաստում է օրգանիզմում սերոտոնին հորմոնի բարձրացմանը, որը դրական է ազդում մեր ախորժակի, տրամադրության և քնի վրա։ Մթերքները, որոնք հարուստ են D, C և B վիտամիններով, ինչպես կաթը, օգնում են ձեզ ավելի երջանիկ զգալ։

Դե ինչ, կաթի օգտակարության բոլոր հատկություններին ծանոթանալուց հետո մնում է միայն կաթն ու կաթնամթերքը դարձնել մեր առօրյայի անբաժան մասը, բայց իրապես որակյալ ու անարատ կաթը։

Ավելին icon

Բաղադրատոմսեր

Երեմյան Փրոդաքթս Receipts
icon 40 min
Երեմյան Փրոդաքթս Receipts
icon 15 min
Երեմյան Փրոդաքթս Receipts
icon 15
Երեմյան Փրոդաքթս Receipts
icon 15
Երեմյան Փրոդաքթս Receipts
icon 30
Երեմյան Փրոդաքթս Receipts
icon 30
Երեմյան Փրոդաքթս Receipts
icon 20
Երեմյան Փրոդաքթս Receipts
icon 20 min