Կաթնաշոռա-թթվասերային թխուկ

icon Չափաբաժին

icon

Պատրաստման ժամանակը 20 min
Ընդհանուր ժամանակը 6 h

Բաղադրիչներ

յուղազերծ կաթնաշոռ 540 գրամ
ցածր յուղայնության թթվասեր 200 գրամ
օսլա 3 ճաշի գդալ
գետնախնձորի օշարակ կամ այլ քաղցրացուցիչ 100-150 մլ
վանիլին
ձու 5
ազնվամորի
Բաղադրատոմս icon

Պատրաստման եղանակը

  • Քայլ 1: Ձուն, կաթնաշոռը, թթվասերն ու օսլան հարում ենք բլենդերում՝ մինչև համասեռ զանգված ստանալը։
  • Քայլ 2: Ավելացնում ենք վանիլինը, լցնում յուղաթղթով պատված թխման տարայի մեջ։
  • Քայլ 3: Թխում ենք 170 աստիճան տաքացված ջեռոցում՝ մինչև թխուկի մակերեսը թեթև կարմրի։
  • Քայլ 4: Անջատում ենք ջեռոցը և մոտ 1 ժամ թողնում թխուկը ջեռոցում, որպեսզի այն դանդաղ սառչի։
  • Քայլ 5: 1 ժամ հետո թխուկը թխման տարայով տեղափոխում ենք սառնարան՝ 4-5 ժամով սառչելու համար։
  • Քայլ 6: Հանում ենք թխուկը, զարդարում թարմ ազնվամորիով ու վայելում։